Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ոչ մեկը չի՛ կարող ազդել ուսանողների կամքի ազատ արտահայտման վրա․ ՇՊՀ նոր ՈՒԽ նախաձեռնող ուսանողների խումբ

Ոչ մի ռեկտոր, ոչ մի դեկան, ոչ մի ամբիոնի վարիչ, ոչ մի վարչական աշխատակից, դասախոս, ապօրինի ՈՒԽ կեղծարար նախագահ, ոչ մի ավագ, ՈՉ ՄԵԿԸ, ՉԻ՛ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՄՔԻ ԱԶԱՏ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՎՐԱ։

Ինչպես շատերը արդեն տեղյակ են, ՇՊՀ-ում ձևավորվում է նոր ՈՒսանողական խորհուրդ, նոր կանոնադրությամբ և նոր ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով։ ՇՊՀ նոր ՈՒԽ նախաձեռնող խումբը արդեն իսկ քննարկել և ընդունել է նոր ՈՒԽ կանոնադրությունը, որը ընդունվել է ՇՊՀ բոլոր ստորաբաժանումների ուսանողների կողմից, զումի երեք ժամանոց քննարկման ժամանակ և արդեն ուղարկվել է ԿԳՄՍ նախարարություն հաստատման։ Ներկայում ՇՊՀ-ում ապօրինի գործունեություն ծավալող ՈՒԽ-ն, ապօրինի ՈՒԽ նախագահի ժ/պ Ժորա Նիկողոսյանի և վարչական աշխատողների գլխավորությամբ փորձում են ուսանողների վրա ճնշումներ գործադրելով իրենց վեց էջանոց կանոնադրությունը ընդունել տալ․․․ ուղարկում են ուսանողների մեյլերին ու զանգում ասում են՝ պլյուս դրեք արագ և այլն․․․․ նաև վարչական աշխատողների միջոցով են փորձում ՇՊՀ ուսանողների վրա ճնշում գործադրել, որպեսզի կարողանան իրենց հերթական խարդախության միտված կեղծարարությունը առաջ մղել։ Սիրելի՛ ուսանողներ, խնդրում ենք, որ տեղյակ պահեք բոլոր առաջին կուրսերի և մնացած կուրսերի ուսանողներին, որ որևէ կերպ չմասնակցեն այդ հերթական կեղծիքին, ու հեռու մնան այդ ապօրինի պրոցեսներից, որոնց մեջ փորձում են իրենց ներքաշել` իրենց կամքից անկախ։ Մենք պետք է այնպես անենք, որ հնարավոր լինի իսկապես ուսանողակենտրոն, ուսանողական ազատ ու արդար, ներառական կառույց ձևավորել Շիրակի պետական համալսարանում։ Խնդրում ենք տեղյակ պահել բոլոր ուսանողներին ու ուսանողական խմբերին, որ չմասնակցեն ու բոյկոտեն այդ ապօրինությունը, Իսկ եթե ճնշում են գործադրում որևէ ուսանողի վրա՝ տեղյակ պահեք մեզ։

Սիրով՝ ՇՊՀ նոր ՈՒԽ նախաձեռնող ուսանողների խումբ

Spread the love