
Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետ պայմանավորված՝ 2020թ-ի աշնանը FLEX ծրագրի քննություններն իրականացվելու են առցանց։ Դիմորդները քննություններին կարող են մասնակցել ցանկացած վայրից, օգտագործելով համացանցին միացրած բջջային հեռախոս կամ համակարգիչ: Քննություններն իրականացվելու են կրկին 3 փուլով։ 1-ին փուլ-ս․թ․ սեպտեմբերի 1-ից առցանց հայցադիմումը հասանելի կլինի այն դիմոդրների համար, ովքեր համապատասխանում են սույն տարվա դիմելու պահանջներին։ Հայցադիմումը հասանելի կլինի մինչև ս․թ․ հոկտեմբերի 15-ը։ Այս փուլը ներառում է նախնական առցանց հայտ և 3 շարադրություն, որոնք պետք է լրացնել հայտը սկսելու պահից 10 օրվա ընթացքում: Հղումը կտեղադրվի այս էջում սեպտեմբերի 1-ին։ 2-րդ փուլ-Անգլերեն լեզվի առցանց քննություն։ 3-րդ փուլ- Հարցազրույց, անգլերեն լեզվի քննություն, 3 շարադրություն և հայցադիմում։ Շուտով կտեղադրենք մանրամասն տեղեկատվություն քննությունների մասին։ Հարցերի դեպքում խնդրում ենք գրել flex.am@americancouncils.org էլ․ հասցեին։
American Councils for International Education Armenia

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության