
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից: Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:
«Մենք մեր խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութի սարսափելի իրադարձությունից: Սգում ենք զոհերի համար և մաղթում արագ ապաքինում այս ողբերգությունից բոլոր տուժածներին », – նշում են «Տաշիր» հիմնադրամում:
Հիշեցնենք ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում: Al Mayadeen հեռուստաընկերությունը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում:
Այս պահի տվյալներով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 100 զոհ և 4000-ից ավել վիրավոր կա: Այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը:

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման