
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի տնօրեն Մայք Ռայանի խոսքով՝ սահմանների բացումն անխուսափելի է, և շուտով այն տեղի կունենա։ Նա կոչ է արել երկրներին, որտեղ պահպանվում են կորոնավիրուսի օջախներ, լոկալ կարանտինային միջոցներ ձեռնարկել։
BBC-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ որոշ երկրների տնտեսություններն արդեն անհնար է պահել փակ սահմաններով, դրանց անհրաժեշտ է վերադառնալ աշխատանքի։
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակը կազմակերպության պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերն է։ Այն շարունակում է ուժգնանալ, վերջին 6 շաբաթում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է։
Հուլիսի 28-ի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 16,482,592 դեպք, դրանից մահվան՝ 654,103, առողջացման՝ 9,575,120 դեպք։
ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ ի տարբերություն կորոնավիրուսի՝ նախկին վարակիչ վիրուսները չեն հանգեցրել համաշխարհային տնտեսության կանգի։
PanARMENIAN.Net

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության