
2020 ընդունելության միասնական քննություններում դրական միավոր ստացած, բուհ չընդունված և նախարարությանը ներկայացրած 2 դիմումները ստորագրած 134 անձանց մեջ եղել են կրկնվող անուններ․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ընդունելության քննությունների շուրջ ստեղծված իրավիճակի մասին հաղորդագրություն է տարածել։
«Կան դիմորդներ, որոնք թեև ընդունվել են առաջին փուլի արդյունքում, բայց նաև ստորագրել են դիմումները: Այսպիսով, առաջին փուլի արդյունքում դրական միավոր ստացած և բուհ չընդունված բողոքող դիմորդների թիվը 88 Է:
Տեղեկացնենք, որ 88-ից լրացուցիչ փուլին մասնակցել է 64 դիմորդ. նրանցից 63-ն ընդունվել է: 88-ից 20-ը չի դիմել լրացուցիչ փուլին, 1 դիմորդ չի ընդունվել, գերազանց միավոր ստացած 6 դիմորդների հանձնաժողովի որոշմամբ առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ. 4-ը համաձայնել են:
Ինչ վերաբերում է դրական միավոր ստացած ու մրցույթից դուրս մնացած և լրացուցիչ մրցույթին չդիմած մյուս դիմորդներին, ապա նրանց որոշ մասն արդեն ընդունվել է այլ բուհեր, մյուսներն էլ կարող են դիմել հեռակա ուսուցման համակարգ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ընդունելության կարգի փոփոխության արդյունքում 2020-ին մի քանի հարյուր դիմորդներ բուհեր չեն ընդունվել։ Այս տարի մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ։ Բուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողներն արդեն մի քանի օր է, ինչ իրենց բողոքն են արտահայտում ստեղծված իրավիճակի շուրջ։

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության