Հայաստանի և Ադրբեջանի լրագրողները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական և հոգևոր իշխանություններին դիմել իրենց ժողովուրդներին` հանգստության, ողջախոհության և հանդուրժողականության կոչով:
Հայտարարությունը՝ ստորև․
«ՊԵՏՔ Է ՄԱՐԴ ՄՆԱԼ.Մենք ՝ լրագրողներս, իրավունք չունենք քաղաքական հայտարարություններով հանդես գալու, այնուամենայնիվ չենք կարող լռել, երբ աշխարհի տարբեր քաղաքներում տեղի են ունենում հայ-ադրբեջանական բախումներ ։ Մարդիկ բռնության, նվաստացման և անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում միայն այն պատճառով, որ նրանք հայեր են կամ ադրբեջանցիներ ։ Այս ամոթալի և ցավ պատճառող իրադարձություններին պետք է վերջ դնել, և ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական և հոգևոր իշխանությունները դիմեն իրենց ժողովուրդներին` հանգստության, ողջախոհության և հանդուրժողականության կոչով ։ Այս բախումները, անկախ անտեսանելի ձեռքի առկայության փաստից, չեն համապատասխանում ո’չ հայ, ո’չ էլ ադրբեջանցի ժողովուրդների շահերին։Նույնիսկ 1991-1994թթ. արյունալի պատերազմի ընթացքում հակամարտությունը դուրս չի եկել Անդրկովկասից։ Հակամարտության արտահանումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։ Կոչ ենք անում աշխարհի երկրները չվերածել մարտի նոր դաշտի։
Թաթուլ Հակոբյան, Հայաստան
Շահին Ռզաեւ, Ադրբեջան»:
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում