
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Շիրակի մարզ, մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ հետևել է մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Նախարարն ու մարզպետը զրուցել են Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ։ Հիմնանորոգվում է Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհահատվածը:

Հողային աշխատանքներն արդեն կատարված են, նորոգվել են նաև ջրահեռացման համակարգերը: Իրականացվելու է երկշերտ ասֆալտապատում: Ասֆալտաբետոնե ծածկի հաստությունը` 10 սմ: Կտեղադրվեն նոր ազդանշանային պլաստիկ սյուներ: Պայմանագրային արժեքը` 1 մլրդ 794 մլն դրամ: Հանդիպման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հորդորել է պատասխանատուներին աշխատանքներն իրականացնել առանց թերացումների, որակի և ժամկետների հետ կապված խնդիրներ թույլ չտալ։ Նախարարը եղել է նաև Սպիտակ-Գյումրի ճանապարհահատվածում, ծանոթացել այս հատվածում առաջացած խնդիրներին, դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ։

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության