Քիչ առաջ լրագրող Տաթևիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝
«Գործընկերներս արդեն խոսել են վերջին իրադարձությունների հետ կապված Թուրքիայի իշխանական շրջանակների բավական խիստ և ագրեսիվ արձագանքի մասին:
Ես էլ նշեմ, որ թուրքական մամուլը բավական ակտիվ լուսաբանում է ադրբեջանական կողմի տեսակետը, տարածում տեսանյութեր: Այսօր սովորության համաձայն օրվա մամուլն էի թերթում և ինչ նկատեցի. հայ-ադրբեջանական սահմանային բախումների թեման թուրքական առաջատար թերթերի առաջին էջին է: Այս հանգամանքը ուշագրավ է, քանի որ երկրում օրակարգային էական հարցեր կան և տրամաբանորեն տեղ պետք է տրվեր այլ գլխագրերի:
Իսկ թուրքական սոցմեդիայում ակտիվորեն տարածվում է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայի օգտագործած «Քեզ հետ ենք Ադրբեջան» հաշթագը»։




More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության