
PanARMENIAN.Net – Մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցմամբ անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը։
Ոստիկանությունից հայտնում են, որ անձնագրերի վավերականության հետ կապված որոշումը պամանավորված է կորոնավիրուսի պատճառով հաստատված արտակարգ դրությամբ։
ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է սահմանվել, որը հետագայում չորս անգամ երկարաձգվել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին հայտարարել է, որ արտակարգ դրությունը ևս առնվազ 30 օրով կերկարաձգվի։.

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության