Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հայաստանի ազգային պլատֆորմը աջակցում է ՀՀ իշխանությունների հակակոռուպցիոն պայքարին.

📢 Քաղաքացիական Հասարակության Ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է շուրջ 300 ՀԿ-ների ամբողջ Հայաստանից, հայտարարություն է տարածել, որով աջակցում է ՀՀ իշխանությունների հակակոռուպցիոն պայքարին և դատաիրավական բարեփոխումներին։ Ստորև պլատֆորմի հայտարարությունը 👇

📌 ողջունում ենք ՀՀ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ՝ կոչ անելով օգտագործել հասարակությունում առկա ողջ ներուժը պայքարի արդյունավետության բարձրացման համար,
📌 մեր աջակցությունն ենք հայտնում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանություններին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով Սահմանադրության փոփոխությունների իրականացման գործում,
📌 ողջունում ենք Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ վերջիններիս անդամ պետությունների ղեկավարների աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին,
📌 կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Հայաստանում իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներում հասարակության ակտիվ և լիարժեք մասնակցությունն ապահովելու համար, մասնավորապես՝ ստեղծել և զարգացնել ինստիտուցիոնալ շրջանակներ՝ դրանցում քաղաքացիական հասարակության ներգրավման համար,
📌 hորդորում ենք ՀՀ իշխանություններին դրսևորել վճռականություն և հետևողականություն բարեփոխումների իրականացման գործընթացում,
📌 կոչ ենք անում ՀՀ իշխանություններին տալ նախորդ քրեաօլիգարխիկ ռեժիմի և ժողովրդի իշխանության շարունակական յուրացման իրավաքաղաքական գնահատականը,
📌 հորդորում ենք ՀՀ իշխանություններին հետամուտ լինել դատական համակարգի լիակատար և խորքային զտման (վեթինգի) վերաբերյալ իրենց խոստմանը և անհապաղ սկսել դրա իրականացումը,
📌 կոչ ենք անում Հայաստանի բոլոր ժողովրդավարական ուժերին առժամանակ մի կողմ թողնել միմյանց և ՀՀ իշխանությունների հետ ունեցած բոլոր տարաձայնությունները՝ միավորելով ջանքերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում,
📌 կոչ ենք անում Եվրոպական խորհրդարանի խմբակցություններին խուսափել Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացներին քաղաքական գնահատականներ տալուց։

Գրառում էր կատարել Grigor Yeritsyan իր ֆեյսբուքյան էջում

Spread the love