

«Ռեստարտ» ուսանողական – քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ՀՀ-ում Նոր կորոնավիրուսի տարածման դեմ իրականացնել կանխարգելիչ, մեծածավալ, կամավորական աշխատանքներ։
Հունիսի 24-ից Երևանում և մարզերում սկսում ենք դիմակների անվճար հատկացման կամավորական աշխատանքներ։ Նախապես հատուկ փաթեթավորված բժշկական դիմակները հիմնականում տրամադրվելու են բարձր տարիքի՝ խոցելի խմբում գտնվող անձանց։
Աշխատանքներին ներգրավվել են
📍Ռեստարտ
📍Restart Gyumri
📍Ռեստարտ Իջևան
📍Ռեակտիվիզմ երիտասարդ առաջնորդների ակումբ
📍Գեղարքունիքի երիտասարդական Երազանքների Սերունդ «ԵՍ» նախաձեռնություն/ան անդամները
📍ինչպես նաև անհատ կամավորներ։
😷 Դիմակների ձեռքբերման և հատկացման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Arsen Kharatyan-ին, Գայանե Բոստանջյանին, Արշակ Բադալյանին և Պավել Օգանեսովին։

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության