Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Շիրակի պետական համալսարանի էթիկայի սկզբունքների վրա ձևավորվող  հանձնաժողով․

Շիրակի պետական համալսարանի էթիկայի սկզբունքներ.

Ի՞նչ և որո՞նք են ՇՊՀ-ի  Էթիկայի սկզբունքները․

Ելնելով ՀՀ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի պահանջներից և համալսարանի առաքելությանը համապատասխան որակյալ կրթություն տրամադրելու պարտականությունից՝ անհրաժեշտ է կրթության ոլորտում ունենալ էթիկայի սկզբունքներ բուհի երեք դերակատարների՝ ակադեմիական աշխատակազմի (այդ թվում՝ ղեկավար և կառավարման բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց), ուսանողների և մասնագիտական բնույթի ծառայությունների գծով կառավարման բարձր պաշտոն զբաղեցնողների համար: Փաստաթուղթը սահմանում է բուհի դերակատարների իրավունքները և պարտականությունները՝ ըստ էթիկական սկզբունքների, ինչպես նաև կարգապահական տույժերի շրջանակները: 

Այն հիմնված է կրթության ոլորտի տասնչորս էթիկական սկզբունքների վրա, որոնք սահմանված են ըստ Եվրոպայի խորհրդի հինգ տասնյակ երկրների համար ընդհանրական «ԷԹԻՆԵԴ» հարթակի: 

Դրանք են՝
 1. բարեվարքություն
 2. ազնվություն
 3. ճշմարտացիություն
 4. թափանցիկություն
 5. այլոց նկատմամբ հարգանք
 6. վստահություն
 7. հաշվետվողականություն
 8. արդարացիություն
 9. հավասարություն, արդարություն և սոցիալական արդարություն

  1. կրթական համակարգի ու կրթական հաստատությունների ժողովրդավարական և էթիկական ղեկավարում ու կառավարում
  2. որակյալ կրթություն
  3. անձի կատարելագործում և համակարգի բարելավում
  4. ինստիտուցիոնալ ինքնավարություն/ինստիտուցիոնալ անկախություն 
  5. միջազգային համագործակցություն:

Սկզբունքները սահմանվում են հետևյալ կերպ. 

  1. Բարեվարքությունը բուհի բոլոր դերակատարների՝ բարոյական և էթիկական դրական սկզբունքների ու չափորոշիչների վրա հիմնված վարքագիծ է: Այն կապող օղակ է էթիկական դրական սկզբունքների և կրթության որակի միջև և խոչընդոտում է կոռուպցիայի դրսևորումները: 
  2. Ազնվությունը ցանկացած խարդախության, ստախոսության, խաբեության, գողության, շորթման և այլ անազնիվ կամ փաստացի քրեական բնույթի արարքների բացառումն է: 
  3. Ճշմարտացիությունը բուհի դերակատարների միջև բոլոր հարաբերություններում չստելն է:
  4. Թափանցիկությունը բուհի դերակատարների բացահայտ, կանխատեսելի և հասկանալի գործունեությունն է, որը խթանում է շահակիցների մասնակցությունը և հաշվետվողականությունը: 
  5. Այլոց հանդեպ հարգանքը աշխատանքային գործունեության մեջ կոլեգիալության և արժանապատվության պահպանումն է, ֆիզիկական ու հոգեբանական բռնությունից պաշտպանվածությունը և այլն։
    ՇՊՀ-ի Էթիկայի սկզբունքներին մանրամասն կարող եք ծանոթանալ կից՝ http://shsu.am/media/pdf/SHSU_etikayi_skzbunqner.pdf

Այժմ այն մասին, թե արդյո՞ք ՇՊՀ-ում  պահպանվում են տվյալ հաստատված իրավական սկզբունքները․ 

2020թ․ փետրվարի 26-ին ՇՊՀ-ի ուսանող Գևորգ Ղուկասյանը ՀՀ ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունեցավ ՀՀ  «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումները» թեմայով խորհրդարանական լսումներին, (https://www.facebook.com/watch/?v=606262589938184), որում մասնավորապես անդրադարձ եղավ ՇՊՀ-ի անօրինական և դեռևս նախկին հանցավոր ռեժիմից չձերբազատված լինելու իրավիճակի մասին, ինչը մեկ օր անց ՇՊՀ-ի ռեկտորատի նիստի ընթացքում բուհի բարձր պաշտոնատար անձանց, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակիցների համար բուռն քննարկման առարկա դարձավ։ 

Մասնավորապես, ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան Թամարա Մելիքյանը հնչեցրել է վիրավորական արտահայտություններ, աննախադեպ ատելության խոսք, սպանության կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքներ՝ ՇՊՀ-ի ուսանող Գևորգ Ղուկասյանի նկատմամբ, ով բարձրաձայնել էր բուհում տիրող անօրինականությունների և կրթության խայտառակ ցածր մակարդակի մասին։

Այս կապակցությամբ «Ռեստարտ Գյումրի»-ին նամակներ է ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ, ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովին և ՇՊՀ ՀԽ նախագահ Լևոն Բարսեղյանին, ով իր հերթին այս կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի հարուցվի քրեական գործ։ Նամակը կից՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10221838451299853&set=pb.1514802535.-2207520000..&type=3&theater

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը և Նազելի Բաղդասարյանը խստորեն դատապարտել են տեղի ունեցածը և հետևողական են եղել այս դեպքին, ինչպես նաև այս բուհում տեղի ունեցող հետագա զարգացումներին։ Այս երևույթը դատապարտվել է նաև բազմաթիվ քաղաքացիների, ուսանողների, դասախոսների, իրավապաշտպանների ու տարբեր կազմակերպությունների կողմից։

Նշենք, որ սա միակ դեպքը չէ,  երբ տվյալ բուհի բարձր պաշտոն զբաղեցնող անձը /Թամարա Մելիքյան/ ուսանողի հանդեպ ցուցաբերում է ծայրաստիճան անհարգալից վերաբերմունք, հնչեցնում է վիրավորանքներ և ատելության խոսք՝ ինչը էթիկայի սկզբունքների կոպտագույն խախտում է։
Այս կապակցությամբ ցանկանում ենք մեջբերել 2018թ․ Գ․ Համբարյանի և Հ․ Խորիկյանի դեպքի առիթով ՇՊՀ-ի ԳԽ-ի  նիստի ընթացքում Թամարա Մելիքյանի հնչեցրած հետևյալ խոսքերը՝ 

 «Ուսանողին ի՞նչ է հետաքրքրում, թե ո՞վ է ընտրում ֆակուլտետի դեկանին՝ ֆակուլտետային խորհուրդը, թե՞ գիտական խորհուրդը։ Մասնակից են դարձրել այս գործին նաև ուսանողներին, և մենք, ղեկավար մարմին լինելով, պարտավոր ենք որոշում ընդունել, քանի որ ստիպված ենք եղել այսքան ժամանակ նրանց հանդուրժելու»։ (14-րդ էջ) http://shsu.am/wp-content/uploads/2018/03/%D5%88%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7%D5%A9%D5%AB%D5%AF%D5%A1.pdf 

Տվյալ արտահայտությունը ոչ միայն անթույլատրելի  և դատապարտելի է, այլև միայն այս արտահայտության համար տիկին Մելիքյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է ամենաքիչը բացատրություններ տային, ներողություն խնդրեին, և ստանային նկատողություն բարձագույն ուսումնական հաստատությանը հարիր կերպով․․․։

Այս բուհում տասնամյաններ մոռացել և անտեսել են, իրենց հիմնական շահառուներին՝ ուսանողությանը, ուսանողին բարձր արժեքները և հենց էթիկայի սկզբունքները։ Այսօրինակ վերաբերմունքի պատճառով Շիրակի պետական համալսարանի ուսանողների իրավունքը ազատ կամարտահայտման, ինքնարտահայտման, խոսքի ազատության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության առումներով երկար տարիներ խախտվել է և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Ազատության նկատմամբ բռնաճնշումները այս բուհում շարունակվում են անգամ հեղափոխությունից հետո։
Նոր Հայաստանի բուհերում բռնաճնշումները այլևս տեղ չունեն

Մեջբերելով  էթիկայի սկզբունքները՝

  • Դրսևորել հարգանք քննադատական հիմնավորված վերլուծությունների, մտքերի ազատ փոխանակման և խոսքի ազատության նկատմամբ։
  • ՇՊՀ-ի ակադեմիական աշխատակազմի անդամները իրենց վարքագծում պետք է պահպանեն «հարգանք այլոց նկատմամբ»  սկզբունքը։
  • Հավասարությունը, արդարությունը և սոցիալական արդարությունը, արդար, թափանցիկ, ներառական և կայուն քաղաքականություն ու գործելակերպ են՝ կապված տարիքի, հաշմանդամության, գենդերի և գենդերային ինքնության, ռասայի, էթնիկ պատկանելության,կրոնի ու դավանանքի, սեռական կողմնորոշման և բարձրագույն կրթության հասանելիության հետ։ 

Այս սկզբունքների խախտման դեպքում անձը ենթակա է պատասխանատվության օրենքով սահմանված կարգով, և ենթակա է տույժի և աշխատանքից հեռացման՝ ըստ ՇՊՀ-ի էթիկայի սկզբունքների չպահպանման հիմքի։
Թամարա Մելիքյանի կողմից հնչեցված արտահայտություններն ատելության և բռնության քարոզ են, ինչը նույնպես դատապարտելի է։

 Հավելում՝ Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է պահանջել գրավոր մեկնաբանություն էթիկայի սկզբունքը խախտող դերակատարից: Դերակատարը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացում ներկայացնել բացատրագիր: Հանձնաժողովը իրավունք ունի փաստի պարզաբանման նպատակով հրավիրելու և լսելու բուհի տարբեր շահակիցների: Հանձնաժողովը տասն աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է կայացնել որոշում: Էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը կարող է հիմք հանդիսանալ՝  ակադեմիական աշխատակազմի (այդ թվում՝ ղեկավար և կառավարման բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց) և մասնագիտական բնույթի ծառայությունների գծով կառավարման բարձր պաշտոն զբաղեցնողների նկատմամբ իրականացնելու՝
ա) բանավոր նախազգուշացում,
բ) գրավոր նախազգուշացում,
գ) նկատողություն, 
դ) խիստ նկատողություն, 
ե) լիազորությունների կասեցում,
զ) աշխատանքից ազատում։ 

Ներկայացված ՇՊՀ-ի էթիկայի սկզբունքների կոպտագույն խախտման հիմքով մարտի 10-ին «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանը նախաձեռնության Խորհրդի որոշմամբ դիմում է ներկայացրել ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանին, (նաև ի պաշտոնե Գիտական խորհրդի նախագահ) առ այն, որ հրավիրվի ՇՊՀ-ի Գիտական խորհրդի նիստ՝ Գիտխորհրդի կազմից ընտրվի Էթիկայի հանձնաժողով, խորությամբ քննվի՝ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան Թամարա Մելիքյանի հակաէթիկական գործունեությունը և ստեղծված իրավիճակը, տրվի հստակ գնահատական և համապաստասխան լուծում։
Դիմումին կարող եք ծանոթանալ  կից՝ https://www.facebook.com/307473360155715/posts/499104637659252/  

Սակայն, կարևոր ենք համարում նշել, որ մինչ օրս որևէ արձագանք/պատասխան չի եղել ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Ե․ Սերոբյանի կողմից։ Հայտնի չէ որևէ տեղեկություն տվյալ դիմումի ընթացքի և այդ գործի ընթացքի վերաբերյալ, ինչը հիմք է տալիս պնդելու, որ ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը անուշադրության է մատնել այն։ Պետք է նշենք, որ բուհի բարձրաստիճան պաշտոնյայի այս գործելակերպը առաջացնում է իրավական պատասխանատվություն։

Այս առումով մեջբերում ենք անում այն սկզբունքները, որոնք կրկին անգամ խախտվել են ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական (հիմնական, համատեղող, հրավիրյալ), այդ թվում՝ ակադեմիական ղեկավար պաշտոններ զբաղեցնող և դասավանդող կազմի  կողմից։

  • Այն է՝
  • Հաշվետվողականությունը բուհի բոլոր դերակատարների լիազորությունների թափանցիկ և պատշաճ իրականացումն է: 
  •  ՇՊՀ-իԱկադեմիական աշխատակազմի անդամները պարտավոր են  դրսևորել օրինական, թափանցիկ, անկողմնակալ, կանխատեսելի, հետևողական և օբյեկտիվ վարքագիծ՝ կապված դասավանդման, ուսանողների գնահատման, հետազոտության, պաշտոնների առաջխաղացման և համալսարանում ցանկացած այլ գործունեության հետ:
  • Կրթական համակարգի ու կրթական հաստատությունների ժողովրդավարական և էթիկական ղեկավարումն ու կառավարումը բուհի ղեկավարումն ու կառավարումն են՝ հիմնված համապատասխան բոլոր դերակատարների ժողովրդավարական ներգրավվածության և էթիկական հիմունքներով առաջնորդություն իրականացնելու վրա:

Անդրադառնանք մեկ այլ դեպքի, որի հիման վրա ՇՊՀ-ի ԳԽ-ի կազմից ձևավորվել է էթիկայի հանձնաժողով։

2018թ փետրվար ամսին Հ․Խորիկյանը ՇՊՀ-ի Սոց․ գիտությունների և իրավունքի ֆակուլտետի   դեկանի,  ամբիոնի վարիչների ռեկտորի ապօրինի ընտրությունների անցկացման հիմքով հայտարարում է հացադուլ, որի արդյունքում ՇՊՀ-ի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվում։Քնարկումները  մտահոգության տեղիք է առաջացնում ՇՊՀ-ի կառավարող մարմինների և աշխատակիցների մոտ, որի հիման վրա 2018թ․փետրվարի 12-ին ՇՊՀ-ի ԳԽ-ի նիստում քննարկման է դրվում Հովհաննես Խորիկյանի հացադուլ հայտարարելու պատճառով բուհում ստեղծված իրավիճակի մասին հարցը։
ՇՊՀ-ի ԳԽ-ի նիստի ընթացքում Անահիտ Ֆարմանյանը առաջարկություն է ներկայացնում այս առիթով ՇՊՀ-ում էթիկայի սկզբունքներ ընդունելու և կիրառելու  վերաբերյալ։
Հավելում՝ էթիկայի սկզբունքները ՇՊՀ-ում հաստատվել է 2017 թ-ի հունվարի 30-ին

ՇՊՀ-ի ԳԽ-ի նիստի արձանագրությունը կարող եք տեսնել կից՝http://shsu.am/media/gitakan_xorhurd/ardzanagrutyunner/N25.%2012.02.18.pdf 

Այս նիստից հետո 2018թ․ փետրվարի 26-ին հրավիրվում է ԳԽ-ի նիստ, որի ընթացքում 
քննարկվում և ձևավորվում է  էթիկայի հանձնաժողովը։
Արձանագրությանը կարող եք ծանոթանալ կից՝ https://shsu.am/media/gitakan_xorhurd/ardzanagrutyunner/N26-23.02.18.pdf 

ՇՊՀ ԳԽ-ի 23.02.18 N26.2 որոշմամբ ստեղծված էթիկայի հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) ձևավորվել է հետևյալ կազմով՝

Խաչատրյան Վալերի Գրիգորի՝ պրոֆեսոր, ՇՊՀ Արհեստակցական կազմակերպության նախագահ (հանձնաժողովի նախագահ) 
Հովհաննիսյան Անահիտ Սերյոժայի՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՇՊՀ անգլերեն լեզվի և գրականության ամբիոի պրոֆեսոր (հանձնաժողովի քարտուղար), 
Սերոբյան Երվանդ Սերյոժի՝ ՇՊՀ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման և գործատուների հետ համագործակցության կենտրոնի տնօրեն – պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ (հանձնաժողովի անդամ) 
Հակոբյան Լիզա Հելբերտի՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՇՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ (հանձնաժողովի անդամ) 
Չարչօղլյան Արթուր Էդվարդի՝ ՇՊՀ սոցիալական գիտությունների և իրավունքի Ֆակուլտետի «Պատմություն» բաժնի 2րդ կուրսի ուսանող, ՇՊՀ  ՈւԽ նախագահի տեղակալ 

Ըստ 2018թ․ -ի փետրվարի 26-ի ՇՊՀ-ի ԳԽ-ի կայացած նիստի ընթացում ձևավորված էթիկայի հանձնաժողովի, որոշում է կայացվում էթիկայի սկզբունքների խախտման հիմքով Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին հեռացնել աշխատանքից։ Կից կարող եք ծանոթանալ տվյալ դեպքի առնչությամբ ՇՊՀ-ի ԳԽ-ի կազմից ձևավորված էթիկայի հաձնաժողովի որոշումը՝ http://shsu.am/wp-content/uploads/2018/03/%D5%88%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7%D5%A9%D5%AB%D5%AF%D5%A1.pdf։

2018թ-ի մարտի 15-ին ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանի  հրամանով Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը հեռացվում են աշխատանքից։

Հարկ է համարվում նշել որ, Էթիկայի հանձնաժողովում եղել է նաև Արթուր Չարչօղլյանը, ով  սովորել է հեռակա ուսուցմամբ  պատմության բաժնի երկրորդ կուրսում և միաժամանակ աշխատել է ՇՊՀ-ի  ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի  առաջատար մասնագետ,ինչը անօրինական է, քանի որ առաջատար մասնագետ լինելու համար պետք է համապատասխան որակավորում, հմտություններ, փորձառություն  ունենալ, որը Արթուր Չարչօղլյանը չի ունեցել, և հավելենք որ, Արթուր Չարչօղլյանը դեռևս ՇՊՀ-ում զբաղեցնում է նույն հաստիքը։ 

ՇՊՀ ռեկտորի 15․03․2018թ-ի հրամանը անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու պահանջով Գ․Համբարյանը և Հ․Խորիկյանը դիմում են ներկայացրել դատարան։

Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի  դատական գործերին և դրանց ընթացքին կարող եք ծանոթանալ կից՝
http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=29554872554704703
http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=29554872554704702

Խորությամբ քննելով հարցը դատարանը  վճռում է անվավեր համարել ՇՊՀ-ի ԳԽ-ի կազմից ձևավորված էթիկայի հանձնաժողովի որոշման հիման վրա ՇՊՀ-ի ռեկտորի՝ Սահակ Մինասյանի, աշխատանքից ազատելու հրամանը ու  Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին վերականգնել ՇՊՀ-ում  իրենց նախկին  աշխատանքին։

Այս ամենից կարելի է  եզրակացնել, որ ՇՊՀ-Ի Գխ-ի կազմից ձևավորված էթիկայի հանձնաժողովը էթիկայի սկզբունքների խախտման  հիման վրա Գ․Համբարյանին և Հ․Խորիկյանին աշխատանքից հեռացնելու  որոշումը կայացրել է ոչ պատշաճ կերպով և ըստ երևույթին անհիմն։

Հոդվածը Բ․ Հովհաննիսյանի

Spread the love