Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Շիրակի պետական համալսարանի Գիտական Խորհրդի կազմի և գործունեության վերաբերյալ ուսանողական ուսումնասիրություն․ /2

Ըստ բուհի կանոնադրության

http://shsu.am/media/pdf/SHSU_kanonadrutyun.pdf  և  ԳԽ-ի կանոնակարգի՝  http://shsu.am/media/pdf/SHSU_gitxorhrdi_kanonakarg.pdf ի պաշտոնե անդամ է հանդիսանում Արհմիության
(Արհեստակցական կազմակերպություն/միություն) նախագահը, որի կազմի և գործունեության վերաբերյալ ոչինչ հայտնի չէ և որևէ տեղեկատվություն ներառված չէ նաև բուհի կայքում։ Ըստ որոշ տեղեկությունների ՇՊՀ-ում չկա Արհմիություն, ինչը ևս կանոնադրային և իրավական կոպտագույն խախատում է։
 
ՇՊՀ-ի Արհմիութենական կազմակերպության ձևավորման և գործունեության վերաբերյալ համալսարանի պաշտոնական կայքում պետք է ստեղծվի առանձին բաժին, որտեղ կներկայացվի տվյալ կազմակերպության/միության նպատակների, գործունեության և կազմի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ։

  • Ինչպես պարզ է դառնում այս ուսումնասիրությունից և այլ  այսօրինակ հրապարակումներից, որ բուհի կառուցվածքային մաս կազմող կազմակերպությունները, կենտրոնները, ստորաբաժանումները և խորհուրդները  թափանցիկ և հաշվետու չեն, նրանց գործունեության ու ընդհանուր տեղեկատվության վերաբերյալ ընդհանրապես ոչինչ հայտնի չէ։ 

Հավելում՝ ՀՀ մի շարք բուհերի պաշտոնական կայքերում՝ մասնավորապես ՀԱԱՀ-ի կայքում https://anau.am/trade-union/ , ներկայացվում է Արհմիության կազմի, գործունեության վերաբերյալ տվյալներ։

Ըստ ԳԽ-ի կանոնակարգի 7-րդ կետի, 7․2 ենթակետի http://shsu.am/media/pdf/SHSU_gitxorhrdi_kanonakarg.pdf   այն է՝  ԳԽ-ի արձանագրության մեջ պետք է նշվեն նիստի անցկացման ամսաթիվը,
նախագահը, քարտուղարը, քվեակազմը, նիստի օրակարգը, ելույթների
հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերի բովանդակությունը,
քվեարկության արդյունքները և գիտական խորհրդի կողմից ընդունված
որոշումները, սակայն ԳԽ-ի 2019-2020 թթ արձանագրություններից http://shsu.am/record-of-proceedings-academic-council/ ընդամենը 2 արձանագրության մեջ է նշվել առաջարկվող օրակարգային հարցի վերաբերյալ որևէ բովանդակային քննարկում, ընդ որում արձանագրության մեջ քննարկվող հարցերի որոշումները բխում են ռեկտորի կայացրած առաջարկություններից։

  • Գխ-ի նիստերը և այդ նիստերի ընթացքում քննարկվող հարցերը թափանցիկ և հաշվետու կերպով չի ներկայացվում բուհական հանրությանը, ինչը ենթադրում է ԳԽ-ի  մյուս ներկայացուցչական անդամների պասիվ դիրքորոշումը  խորհդի կազմում, որը հանգեցնում է  այն եզրակացության, որ
  •  ՇՊՀ-ի ԳԽ-ի նիստերի որոշումները կայացվում են բացառապես ռեկտորի կամարտահայտությամբ  և չեն համապատասխանում մասնակցային, ներառական, ու թափանցիկ կանոնադրային սկզբունքներին․ 
  • ՇՊՀ-ի ռեկտորը, լինելով ի պաշտոնե ԳԽ-ի  նախագահ, արդեն իսկ կաշկանդում և սահմանափակում է տվյալ խորհրդի ազատությունն ու անկախությունը։

Հավելում՝ ՇՊՀ-ի կայքում հրապարակված ՇՊՀ-ի ԳԽ-ի 2020 արձանագրությունների շարքում բացակայում է թվով 13-րդ նիստի արձանագրությունը և որոշումը։

Ըստ ԳԽ-ի 2019-2020 թթ․  տարեկան աշխատանքային պլանի՝ http://shsu.am/wp-content/uploads/2019/12/File0001.pdf  նախատեսված է օրակարգային հարցեր, որոնք  քննարկման են ենթակա ըստ տարեկան պլանում  նշված ամիսների և որոնք պետք է ներառվեն որպես ԳԽ-ի  նիստերի օրակարգային հարցեր, սակայն ԳԽ նիստերի արձանագրությունները վկայում են, որ նիստերի ընթացքում չեն ներառվել այնպիսի կարևոր հարցերի քննարկում, ինչպիսիք են ամբիոնների վարիչների պաշտոնների  նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ հարցերը։

Մասնավորապես՝

  • Արվեստի ամբիոնի վարիչի,
  • Գործարարության և վարչարության ամբիոնի վարիչի, 
  • Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի,
  • Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի,
  • Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի,
  • Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի,
  • Մանկավարժության ամբիոնի վարիչի,
  • Միջմշակութային, հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի,
  • Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի,
  • Ֆիզիկական դաստիարակության տեսության  և  մեթոդիակայի վարիչի
  • թափուր պաշտոնների տեղեկալման հարցերի վերաբերյալ։

Հավելում՝ ներկայիս ամբիոնների վարիչները հանդիսանում են ժամանակավոր պաշտոնակատարներ, բացառությամբ բուհում առանձին կարգավիճակ ունեցող ռազմական ամբիոնի, որը գտնվում է ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ 

Ընտրությունների ոչ պատշաճ կերպով կազմակերպումը, կանոնակարգային անհամապատասխանությունը ներկա իրողություններին ենթադրում է, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմում չկան ամբիոնի վարիչների ընտրման կարգին համապատասխան թեկնածուներ, որի արդյունքում ամբիոնի վարիչի հաստիքում 10 տարի շարունակ թեկնածու է լինում /պաշտոնավարում/ նույն անձը, ինչը բուհի բնականոն զարգացման և առողջացման տեսանկյունից կոպտագույն սխալ է։

           Հավելում՝ Ամբիոնի վարիչ ընտրվում է 5 տարի ժամկետով։

Շարունակելի

Հոդվածը Բ․ Հովհաննիսյանի

Առաջին մասինը կարող եք կարդալ սեղմելով այստեղ

Spread the love