#School_of_Young_Ambassador_of_Democracy
«Ռեստարտ Գյումրի»-ի գրասենյակում մեկնարկեց «Ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ»-ի դպրոցը։
Դպրոցի առաջին հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Ղուկասյանը։
Հանդիպման ընթացքում Գևորգ Ղուկասյանը խոսեց՝
ժողովրդավարության և դրա կարևորության,
քաղաքացիական հասարակության և իրավական պետության, և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների բարձր մասնակցության կարևորության մասին։
Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհավորել դպրոցի մասնակիցներին և մաղթել հետաքրքիր ու նոր գիտելիքով հարուստ ընթացք դպրոցի շրջանակներում։
#Restart_Gyumri#Student
#Young_Ambassador_of_Democracy






More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության