Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ գիտնական, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանն արժանացել է Նոբելյան մրցանակի։
2021 թվականի Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը հայազգի գիտնականը կիսել է Դեյվիդ Ջուլիուսի հետ՝ «ջերմաստիճանի եւ հպման ռեցեպտորների հայտնաբերման համար»:
Մոլեկուլային կենսաբան եւ նեյրոգիտնական Արտեմ Փաթափությանը ծնվել է Լիբանանում։
Մինչեւ 1986 թվականին ԱՄՆ տեղափոխվելը՝ նա սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1990 թվականին ստացել է բակալավրի կոչում բջիջների եւ զարգացման կենսաբանության բնագավառում (Կալիֆոռնիայի համալսարան), իսկ 1996թ․-ին` կենսաբանության Ph.D. (Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ):
2014թ. -ից Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող է։
Արտեմ Փաթափությանը Ամերիկայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման