Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է ազատ արտահայտվել, բանավիճել, խոսել իրեն անհանգստացնող երևույթների մասին․Արուս Աբրոյան

 Ժողովրդավարություն տերմինը, կարծես հետևում է ինձ, դպրոցական դասագրքերում հանդիպող բառը ու անընդհատ հեռուստացույցով դրա հետ կապված բանավեճերն էլ ստիպեցին ինձ, հետաքրքրվել այս բարդածանցավոր բառի իմաստով փորձել  հասկանալ բառի բուն էությունն ու նշանակությունը: 

   Գիտելիքը արժևորվում է ու դառնում գիտելիք, երբ դրա մասին պատկերացումները խորքային են ու  ստացված գիտելիքն էլ՝ կիրառելի:  Արդյունքում ի՞նչ է ժողովրդվարությունը , ինչու՞ է այն ինձ պետք և ի՞նչ է այն ինձ համար:

   Ժողովրդավարությունը հասարակության քաղաքական կազմակերպման ձև է  հիմնված ժողովրդի՝ որպես պետական իշխանության միակ աղբյուրի ճանաչման , ինչպես նաև իրավունքի ու սահմանադրության գերակայության, քաղաքական բազմակարծության վրա:

 Այսինքն ժողովրդավարությունը հասարակության գերիշխանությունն է պետության վրա:  Իսկ հասարակությունն էլ մենք ենք, այն ժողովուրդը, որ ապրում է տվյալ պետությունում: Ժողովրդավարության դրսևորումններն էլ անկախ, թափանցիկ, արդար  ընտրություններն են,  այստեղ էլ առաջանում է մասնակցային ժողովրդավարությունը : Եթե պարզեցնում ենք սահմանումը ստացվում է, որ ժողովրդավարությունը սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նորմերի ամբողջություն է:  Բայց ժողովրդվարությունը չի գործի, եթե հասարակական գիտակցությունը ժողովրդավար չի , ուստի ժողովրդավարություը ինձ համար արժեք է, որի կայացման ու իրագործման համար գաղափարական մարտեր ու պայքար է սպասվում:

Ինչու՞ է կարևոր ժողովրդավարությունը. Ժողովրդավարական հասարակություններում  քաղաքացիներն ունեն քաղաքական հավասարություն, խոսքը միայն քվեարկության մասին չէ, հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է ազատ արտահայտվել, բանավիճել, խոսել իրեն անհանգստացնող երևույթների մասին: Ժողովրդավար հասարակությունում պաշտպանված են մարդու հիմնարար իրավունքները, անկողմնակալ են դատավորներն ու օրենքի առաջ պատասխանատու են բոլորը: 

Որքան էլ որ իդեալական են պատկերացումները ժողովրդավարության մասին, այդքան էլ ցավալի ու անհետևողական են  են շատ երևույթներ,  որոնք խանգարում են ունենալ կատարյալ պետություն և կատարյալ հասարակություն, կամ մոտենալ դրանց:

   Մի մարդ ցանկանում է ժողովրդավարություն հաստատել իր երկրում : Մարդիկ նրան ասացին՝ սկզբից ժողովրդավարություն հաստատիր քո տանը:

Ժողովրդավարությունը մտածելակերպ է, ժողովրդավարության կարելի է հանգել միայն հասարակական լայն շերտերի օգնությամբ և  ցանկությամբ:

 Ժողովրդավարությունը ապրելակերպ է ինձ համար:

Էսսեն գրվել է Ռեստարտ ճամբար2-ի մասնակից Արուս Աբրոյանի կողմից:

Spread the love