Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 3 անհերքելի փաստ է ներկայացրել Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«1. Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
2. Ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ:
3. ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»,-ասվում է գրառման մեջ։
PanARMENIAN.Net

More Stories
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության
Քննադատական մտածողությունը՝ որպես ժամանակակից քաղաքացու կարևորագույն հմտություն․ Ինչպե՞ս զարգացնել այն