«Քիչ առաջ զանգահարել եմ ՄԻՊ հասկանալու համար, թե ինչ հիմնավորմամբ է Արման Թաթոյանը դիմում ուղարկել ՍԴ և ինչ հիմնավորմամբ է ՍԴ-ն կասեցրել պետական բարձրագույն ուսումնական 3 (ՇՊՀ, ԵՊՀ, Մանկավարժական համալսարան) հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։ՄԻՊ-ից չստացա հիմնավոր որևէ պատասխան, այսինքն բոլոր հարցադրումներս մնացին անպատասխան։ ՄԻՊ-ը՝ մինչև ՍԴ այս հարցով դիմում ուղարկելը, պետք է նաև բուհերի ակադեմիական հանրույթներից ճշտեր, թե ինչ վիճակ է տիրում կառավարման առումով այս երեք բուհերում և կատարեր մանրամասն ուսումնասիրություն տիրող ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։Եթե Կառավարության որոշման կասեցման պատճառ է բերվում բուհերի ինքնավարության իրավունքի խախտումը և եթե իրոք Կառավարության այս որոշումը խախտում է այն, ապա լավ կլինի, որ ՄԻՊ-ը նաև ծավալուն գնահատական տար նախկին 25 տարիների ՀՀ կրթության համակարգի և բուհերի ինքնավարության վերաբերյալ։
Հասկանանք էլի, թե էդ ինքնավարությունը ո՞նց է լինում, ո՞նց է եղել ու ո՞նց պետք է լինի։Ինչ վերաբերվում է Կառավարության որոշմանը, ապա ես կարող եմ ասել ՇՊՀ-ի Ուսանողական խորհրդի և ՇՊՀ-ի բազմաթիվ դասախոսների և աշխատակիցների անունից, որ մենք կողմնակից ենք Կառավարության կողմից առաջ բերված այս լուծմանը։ Եվ սպասում էինք, որ շուտով կհաստատվի ՇՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, սակայն, ըստ էության, ՄԻՊ-ի գործողությունների արդյունքում բուհը շարունակելու է մնալ ճգնաժամի մեջ։
Բուհերի ինքվարությունից խոսելը անազնիվ է այն պարագայում, երբ այս երեք բուհերը գտնվում են խորը կառավարման և ակադեմիական ճգնաժամի մեջ ու Կառավարության առաջարկած լուծումը իրապես կհանգեցներ բուհերում տիրող ճգնաժամի հաղթահարմամը։ՄԻՊ-ի անհասկանալի և/կամ կողմնակալ գործողությունները ոչ միայն չեն նպաստում բուհերում տիրող ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծմանը, այլ նաև վնասում են բուհերի առաջացմանն ուղղված քայլերին։
Հարգելի՛ ՄԻՊ,ՇՊՀ-ն արդեն 8-9 ամիս չունի Հոգաբարձուների խորհուրդ, երեք տարի չունի ընտրված ռեկտոր, բուհում բոլոր բարձր պաշտոնները ՊԿ-ներ և ԺՊ-ներ են զբաղեցնում, բուհում շարունակվում է ակադեմիական և կառավարման ճգնաժամը։Տեղյակ էիք այս մասին, թե՞ ոչ։ Թե՞ սա այդքան էլ հետաքրքիր չէ։Խնդրում ենք և պահանջում ենք ՄԻՊ-ից՝ Սահմանադրական դատարանից հետ վերցնել այդ վնասաբեր դիմումը՝ նպաստելով բուհերում ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը։
Շնորհակալություն»

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման