Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

7 հասարակ հարց․ Լևոն Բարսեղյան

«7 հասարակ հարց
Ասում եք՝ Պողպատե մանդա՞տ, լավ

  1. Քաղաքական գնահատական պետության զավթման համակարգի մասին, ասեք՝ երբ եք անում: Կոնկրետ վերջնաժամկետ ասեք:
  2. Իսկական անցումային արդարադատություն, այդ թվում՝ դատավորների, բարձրաստիճան դատախազների, քննիչների ոստիկանների, աած-ականների, հարկային-մաքսայինների քննազտում կամ վեթինգ, արագ կոշտ եւ որակով, ասեք՝ երբ եք անում, իսկական ոչ թե ջրալի քննազտում, հստակ ժամանակացույց եւ քայլերի շարք հրապարակեք: Բադասյանին ու Վարդանյային՝ երբ եք ասում, որ չխառնվեն էդ գործին:
  3. Ապօրինի գույքի եւ այլ ակտիվների վերադարձ, ասեք՝ երբ եք հրապարակում մեղադրվող ակտիվների ցանկը, ե՞րբ եք ավարտում վերադարձը պետությանը:
  4. Ապօրինի կուտակված հարստության, բիզնեսների, այդ թվում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի եւ սպասարկման սեւ փողերը ինչպես եք բացահայտում, բացատրեք, ճանապարհային քարտեզ տվեք, ե՞րբ եք տալիս:
  5. Վերոհիշյալի շրջանակներում՝ ե՞րբ եք մեղադրանքներ ներկայացնում արդեն որոշ պատգամավորների ու չպատգամավորների, ասեք՝ ե՞րբ եք անում, շատ կոնկրետ ժամանակացույց է պետք:
  6. Վերջին պատերազմը եւ պարտությունը քննող ԱՆԿԱԽ հանձնաժողով ե՞րբ եք ստեղծում ու լիազորում: Անկախ, այսինքն՝ դրանում խորհրդարանական իշխանության եւ ընդդիմության (մեղայասսու այդ բառի համար) ներկայացուցիչները պետք է լինեն ամենաշատը մեկ քառորդ: Ասեք՝ ե՞րբ եք ստեղծում այդ հանձնաժողովը կամ մարմինը:
  7. Երկրի վնասատուների եւ գործակալների բացահայտում՝ լյուստրացիա, ե՞րբ եք անում, ե՞րբ եք սկսում եւ ե՞րբ եք ավարտում:
    Ու այսպիսի էլի մի 200 հարց ու գործ: (ասես դեժավյու է անտերը, 3 տարում տեսնես քանի հարյուր անգամ ենք խոսել ու գրել այս մասին): Բայց էդ 200 գործից էս յոթը գոնե արվելու է՞, թե՞ ոչ: Նյարդերն անջատած, ճիչ ու կականն անտեսելով, անելու եք, թե՞ չէ, հազար մարդ անցած ամսում հարցրել է միայն ինձ՝ անելու են, թե՞ չեն անելու, պատասխան չեմ ունեցել:
    Պողպատե մանդա՞տ: Տված է: Կախված վերոհիշյալի կատարման որակից այդ մանդատը կարող է վերջին անգամ տրված լինել:
    Զահլեքս գնաց, այ մարդ….
    (Մնացածը հետո ավելի մանրամասն, սա տաք հետքերով)»

Գրառում էր կատարել Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում

Spread the love