Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն ստացել է 53.92, «Հայաստան» դաշինքը՝ 21.04, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.23 %

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց և ստորագրեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը նվիրված ԿԸՀ արտահերթ նիստում:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:

«ԿԸՀ-ն արձանագրում է՝ ընտրողների ցուցակում ընդգրկված ընդհանուր թիվը՝ 2 մլն 591 հազար 316, քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1067, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2451, էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 500, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 595 հազար 334: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 մլն 282 հազար 411 կամ 49.4 տոկոս: Անվավեր քվեաթերթիկների թիվը 4682 է»,-ասաց Մուկուչյանը:

Այնուհետև նա ներկայացրեց կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմ քվեարկած քվեաթերթիկների թվերը:

«Արդար Հայաստան» կուսակցություն- 3922 կամ 0.31 տոկոս

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն- 19690 կամ 1.54 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 687414 կամ 53.92 տոկոս

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 4623 կամ 0.36 տոկոս

«Ազատություն» կուսակցություն- 1844 կամ 0.14 տոկոս

«Պատիվ ունեմ» դաշինք -66647 կամ 5.23 տոկոս

«Միասնական Հայրենիք» կուսակցություն- 957 կամ 0.08 տոկոս

«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 803 կամ 0.06 տոկոս

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 15571 կամ 1.22 տոկոս

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 12164 կամ 0.95 տոկոս

«Հանրապետություն» կուսակցություն- 38730 կամ 3.04 տոկոս

«Հայոց Հայրենիք» կուսակցություն- 13119 կամ 1.03 տոկոս

«Ազատ Հայրենիք» դաշինք- 4136 կամ 0.32 տոկոս

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 50419 կամ 3.95 տոկոս

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 5021 կամ 0.39 տոկոս

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 15546 կամ 1.22 տոկոս

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն- 3773 կամ 0.3 տոկոս

«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք- 19145 կամ 1.5 տոկոս

«Ազգային օրակարգ» կուսակցություն- 721 կամ 0.06 տոկոս

«Վերելք» կուսակցություն- 1259 կամ 0.1 տոկոս

«Ազատական» կուսակցություն- 14935 կամ 1.17 տոկոս

«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն- 2786 կամ 0.22 տոկոս

«Հայաստան» դաշինք- 268300 կամ 21.04 տոկոս

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն- 18773 կամ 1.47 տոկոս

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3561 կամ 0.28 տոկոս

Անճշտությունների գումարային չափը 1110 է: Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը:

Քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը ԿԸՀ-ն կիրականացնի ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հունիսի 20-ին:

Spread the love