Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզականվարժարանում բացվել է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցը՝ նախատեսված է 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ներ։
Առաջին աշխատանոցի բացմանը հաջորդած միջոցառման ընթացքում հավաստագրեր հանձնվեցին «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների խմբավարի վերապատրաստում անցած մասնագետներին։
Ավելին ՝ https://imradio.armradio.am/
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում