Ռուսաստանը 2021 թվականին դաշնային բյուջեից մոտ 3 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների հետպատերազմական վերականգնման նպատակով։
Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Համաձայն փաստաթղթի՝ 3,2 միլիոն դոլարի չափով միջոցները կփոխանցվեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բյուջե, որից ֆինանսավորվում են հետպատերազմական վերականգնման նախագծի իրականացման ծախսերը։
ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է իրազեկել Հայաստանի կառավարությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին կայացված որոշման մասին:
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում