Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀԱՊԿ-ը հետևում է զարգացումներին Սյունիքում․ Անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն

 ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ելույթից հետո, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում։ Ըստ իրավիճակի զարգացման, անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ կանոնադրությամբ և Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներով նախատեսված գործողություններ կձեռնարկվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը։

«Ըստ հայկական կողմի, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետրով խորացել դեպի հայկական տարածք»,-ասվում է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ։

PanARMENIAN.Net

Spread the love