Շիրակի պետական համալսարանի լեգիտիմ Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել
«Դիտեցի ԵՊՀ Գիտական խորհրդի և ԿԳՄՍ նախարար՝ պարոն Վահրամ Դումանյանի հանդիպման երկու ժամանոց տեսագրությունը։ Խորապես հիասթափված եմ համալսարանի՝ Մայր բուհի ակադեմիական որոշ շրջանակների և քաղաքականացված ուսանողական խորհրդի ներկայացուցիչների ապակառուցողական, Մայր բուհի համար անպատվաբեր վարքից, մոտեցումներից և ակադեմիական անպարկեշտությունից։
Ես կերազեի, որ ԿԳՄՍ նախարարը լիներ Շիրակի պետական համալսարանի դեկաններից որևէ մեկը, որովհետև համալսարանում շարունակվող ճգնաժամը և շատ ու շատ խնդիրներ կլուծվեին այդ դեպքում՝ բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելով և իրար «քյոմակ» լինելով, համալսարանի ու հանրային շահի շուրջ համախմբվելով։
Փոխանակ թև ու թիկունք լինեք իրար մեր երկրի համար այս ծանր իրավիճակում, միանաք նախարարի սկսած ռեֆորմներին և համալսարանի առողջացման ուղղությամբ լիազոր մարմնի կողմից տարվող աշխատանքներին՝ սաբոտաժ եք անում։ Եվ այստեղ հերթական անգամ ակնհայտ է դառնում այն, որ մեր խնդիրը պառակտվածությունն է և հանուն մեր երկրի շահի միասնական լինելու անկարողությունը․ նաև ևս մեկ անգամ համոզվեցինք՝ ԵՊՀ-ի լայն «ակադեմիական շրջանակները» ոչ թե ծառայում են համալսարանին, հանրային շահին, մեր երկրի զարգացմանը, այլ ինչպես և նախկինում իրենց տերերին ու դրանց նեղ քաղաքական շահերին։
Ամաչե՛ք, ամաչե՛ք ամաչե՛ք։
Ես ձեր փոխարեն գետինն եմ մտնում։ Հերի՛ք եղավ։ Բա՛վ է։
Որպես ՀՀ ամենամեծ մարզային համալսարանի լեգիտիմ Ուսանողական խորհրդի նախագահ՝ ողջունում եմ ԿԳՄՍ նախարարի կողմից սկսված ռեֆորմների շարքը՝ առաջարկելով մեր աջակցությունը։
Խաղաղություն և միասնություն մեր երկրին!»
More Stories
Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ներկայիս իրավիճակը
Երուսաղեմի Հին քաղաքի Հայակական թաղամասի ճակատագիրը
Հոդվածների մրցույթ 2024