Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ԵԽԽՎ-ում կքննարկվի հայ ռազմագերիների հարցը, օրակարգը հաստատվեց

«Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը». այս մասին տեղեկացրեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։ Քվեարկության արդյունքներն են՝ 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ:

Ապրիլի 19-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը, որի ժամանակ կքննարկվի Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը։

Ըստ ԵԽԽՎ կայքի՝ նստաշրջանը կանցկացվի հիբրիդային ձևաչափով ՝ սահմանափակ խորհրդարանականների ներկայությամբ ՝ կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով:

Հայ ռազմագերիների հարցից բացի քննարկվելու է նաև «Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումն ու կալանավորումը 2021թ․ հունվարին» ու «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» հարցերը։

https://www.civilnet.am/

Spread the love