ԱՄՆ Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը տեսաուղերձ է հրապարակել՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա մասնավորապես ասել է՝«Ես միանում եմ բոլոր նրանց, ովքեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ Կոնգրեսը և շատ նահանգներ, այդ թվում՝ մեր նահանգը՝ Կալիֆոռնիան, արդեն ճանաչել են ցեղասպանությունը: Այժմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակն է: Խնդրում եմ միանալ ինձ և ստորագրել «Այո՛, դա ցեղասպանություն է» (YesItsGenocide.org) խնդրագիրը: Եկեք միասին լսելի դարձնենք մեր ձայնը»,- հայտարարել է ԱՄՆ Կալիֆոռնիայի փոխնահանգապետը:
Հեղինակ`Մարի Կոստանյան
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում