Հարգելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ,
Որպես Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ, ներկայացնում եմ ձեզ իմ և մեր Նոր Ուսանողական խորհրդի ձևավորման պահից մինչև օրս 100 օրերի ընթացքում կատարված աշխատանքի ամփոփ հանրային հաշվետվությունը․
- ՇՊՀ ՈՒԽ կանոնադրության համապատասխան նշանակվել են բոլոր Ֆակուլտետային ՈւԽ նախագահները և քարտուղարները
- ՇՊՀ-ի բոլոր ստորաբաժանումներում լիարժեքորեն ձևավորվել են Ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ՝ ինչպես ի պաշտոնե ներկայացուցիչներով այնպես էլ ուսանողական ներկայացուցիչներից բաղկացած
- Ներկայում իր երեք ամիսների գործունեության ընթացքում՝ ՇՊՀ Նոր Ուսանողական խորհուրդը ունի մոտ 150 անդամ
- Տեղի է ունեցել ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ նախագահության ամբողջ կազմի, ինչպես նաև բուհի կառավարման մարմիններ պատվիրակված ուսանողների խորացված վերապատրաստման դասընթացները, համագործակցելով «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնի հետ
- Համալսարանի ղեկավարության հետ համագործակցությամբ համալսարանում ստեղծվել է՝ ՇՊՀ-ի Հերոսների Հիշատակի անկյունը, որում ամփոփված է մեր բուհի բոլոր զոհված ուսանողների և շրջանավարտների փառքն ու հիշատակը վառ պահող հավուր պատշաճի մթնոլորտ
- Գյումրիի բոլոր բուհերի, քոլեջների և դպրոցների Ուսանողական և աշակերտական խորհուրդների հետ միասին իրականացվել է ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՐԹ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ
- Պատերազմին մասնակցած բազմաթիվ ուսանողների վարձավճարների զեղչերի հարցեր է քննարկվել և լուծեվել ՈՒԽ-ի ջանքերով
- ՈՒԽ-ին բուհում հատկացված տարածքը և գույքը ևս մեզ է հանձնվել բուհի կողմից մեր հետևողական աշխատանքի արդյունքում, որը ծառայելու է բոլոր ուսանողների համար, որպես ազատ և բաց տարածք
- Իրականացվել են մի քանի բովանդակային և արդյունավետ հանդիպում-քննարկումներ բուհի ուսանողների հետ ուսանողության ակտիվացման և բուհի ակադեմիական մթնոլորտի առողջացման թեմաներով
- Նարկայում մեր կողմից ակտիվորեն շարունակվում են քննարկվել բուհի ուսանողությանն առնչվող խնդիրները և դրանց հնարավոր լուծումները
- Նաև մենք հստակեցնում ենք ապագայում մեր բուհի ուսանողների համար և ուսանողների հետ միասին իրականացվելիք միջոցառումների շարքը, ցանկն ու թեմաները
- Ինչպես նաև ՇՊՀ Ուսանողական խորհուրդը ձեռնամուխ է եղել Գյումրիում և Շիրակի մարզում ստեղծելու Նոր ուսանողական երիտասարդական ակտիվ և մշտական հարթակ, որը միավորելու է մարզի և քաղաքի բոլոր ուսանողական համայնքները՝ հանուն ուսանողության միասնության և դրական փոփոխությունների մեր համալսարաններում, մեր քաղաքում և մեր երկրում։
- Ձևավորման պահից ի վեր մենք աշխատում ենք շուրջօրյա ռեժիմով մեր բոլոր ուսանողների համար։
Դեռ այսքանը, մեծ շնորհակալություն մեր բոլոր սիրելի ուսանողներին և գործընկերներին։
Հարգանքով՝
ՇՊՀ ՈՒսանողական խորհրդի նախագահ
Գևորգ Ղուկասյան
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում