Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է Հայաստանի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու հարցին: Նրա խոսքով, Վրաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է հարցի շուրջ. Հայաստանին կօգնեն բուժանձնակազմով:
«Ոչ մի երկիր չի հաղթահարի այս ճգնաժամը միայնակ, այդ պատճառով պետք է օգնենք միմյանց: Առողջապահության նախարարությունն արդեն հանձնարարություն է ստացել` մշակել օգնության ծրագիր, որով Վրաստանը կարող է աջակցել Հայաստանին»,- հայտարարել է վարչապետը կառավարության նիստի ընթացքում:
Գախարիայի խոսքով, Հայաստանի հետ ամենօրյա շփման ռեժիմում են Վրաստանի առողջապահության, ատաքին գործերի, տնտեսության նախարարները:
Հայաստանում ծանր իրավիճակ է. վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ավելի քան 200 քաղաքացի հոսպիտալացման իր հերթին է սպասում:
Վրաստանում այս հայտարարությունից հետո Հայաստանին աջակցելու մեծ ալիք բարձրացավ:
Աղբյուրը ՝ Aliq Media
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն