ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթների հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Պարգևատրվողների թվում են եղել նաև Շիրակի մարզի ներկայացուցիչները՝ Գրիգոր Գրիգորյանը՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակից, պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության տղամարդկանց մրցույթի հաղթող, Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի կանանց թիմը՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև հրաձգության կանանց թիմային մրցույթի հաղթող,Նաիրա Նահապետյանը՝ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև հրաձգության կանանց մրցույթի 3–րդ մրցանակակիր։



More Stories
«Արվեստի և ժողովրդավարության» Երիտասարդ ստեղծագործողների բաց մրցույթ
ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՎԻԴԵՈՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»