Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության Խորհրդի դիմում/առաջարկությունը ՇՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդին, ի դեմս՝ ՇՊՀ-ի ՀԽ նախագահ Լևոն Բարսեղյանի


«Ռեստարտ Գյումրի» ուսանողական – քաղաքացիական նախաձեռնությունը դիմում/առաջարկություն է ուղարկել ՇՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդին՝ ՇՊՀ-ի ՀԽ նախագահ Լևոն Բարսեղյանին, ՇՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդում ուսանողական ներկայացուցիչների նոր ընտրության կազմակերպման և անցկացման կարգի վերաբերյալ։

Մեր դիմում/առաջարկության մեջ մանրամասն հիմնավորված և նշված է Հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ընտրության նոր կարգի կազմակերպման և նոր ընտրության անցկացման վերաբերյալ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության միասնական դիրքորոշումը։

Նշենք, որ ՇՊՀ-ի ՀԽ նախագահ հարգարժան Լևոն Բարսեղյանը արդեն արձագանքել է մեզ` պատասխան նամակով, որով տեղեկացնում է, որ մեր կողմից ուղարկված դիմում/առաջարկությունը իր կողմից արդեն իսկ փոխանցվել է ՇՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին։

Կարևոր ենք համարում շեշտել, որ ապօրինի, վարչական աշխատողի կողմից վերահսկվող, անօրինական ու խարդախության միտված գործունեութուն իրականացնող և ԿԳՄՍ նախարարության կողմից լուծարման առաջարկ ստացած ՇՊՀ-ի Ուսանողական խորհուրդը նախկինում երկու անգամ առանձին-առանձին անցկացրել է ՇՊՀ-ի ՀԽ ուսանողական ներկայացուցիչների ընտրություն (կոպտագույն կանոնադրական և իրավական խախտումներով ու ընդհանրապես մարդկային բանականությունից դուրս գործողություններով): Այս երկու «ընտրությունների» հաստատումը ՀՀ վարչապետի կողմից «Ռեստարտ Գյումրի»-ն կանխել է երկու անգամ (այս պատճառով ՇՊՀ-ի ՀԽ-ում չկան ուսանողական ներկայացուցիչներ/ՀԽ ուսանողական անդամներ)։

Մենք ակնկալում ենք ՇՊՀ հարգելի Հոգաբարձուների խորհրդի հստակ պատասխանը մեր առաջարկությունների վերաբերյալ:

————

Մեր կողմից շարունակվելու է իրականացվել հանրային, ուսանողական, քաղաքացիական վերահսկողություն։

Դիմում/առաջարկին կարող եք ծանոթանալ այս հրապարակմանը կից։

Հարգանքով՝«Ռեստարտ Գյումրի» ուսանողական -քաղաքացիական նախաձեռնության Խորհուրդ

Spread the love