«Հարգելի՛ հետևերդներ, ինչպես գիտեք «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության «Adapt-an-App Sprint» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Companion Map Armenia» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծում է «Provodnik.online» հավելվածի հայաստանյան տարբերակը՝ «Ուղեցույցը»։
«Ուղեցույցն» ինտերակտիվ քարտեզ է, որի վրա տեղորոշված են հանրային վայրերն՝ ըստ դրանց մատչելիության հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Հավելվածում ներառված է լինելու ՀՀ ողջ տարածքը։ Այս պահին հավելվածը թետավորված փուլում է։ Հավելվածը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ Ուղեցույց։
Մենք համագործակցում ենք մի քանի կազմակերպությունների հետ, որոնք գործում են ոլորտում։ Չնայած սրան հավելվածը համալրման ու կատարելագործման կարիք ունի։ Ուստի մենք շարունակում ենք հավաքագրել նաև կամավորների, որոնք պատրաստ են խթանել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանն ու ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում։
#CompanionMapArmenia #CMA #UghecuycArm #Ուղեցույց #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ »
More Stories
Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ներկայիս իրավիճակը
Երուսաղեմի Հին քաղաքի Հայակական թաղամասի ճակատագիրը
Հոդվածների մրցույթ 2024