
Հայաստանի Հանրապետության կրթագիտական, երիտասարդական երեք կազմակերպությունների հայտարարությունը ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին․Գյումրի, 16.02.2021Ձերդ Գերազանցություն մեծարգո դեսպան,2020 թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանը սանձազերծեց հերթական պատերազմը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ։ Թեև ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020թ. նոյեմբերի 9-ին` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից զինադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, արցախյան հակամարտությունը ամբողջովին դեռ չի կարգավորվել․ սահմանային իրավիճակը շարունակում է մնալ լարված, Ադրբեջանը խախտում է զինադադարի բազմաթիվ կետեր, իսկ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը։ Մասնավորապես, զինադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը, խախտելով ստորագրված հայտարարության մի քանի կետեր, շարունակելով Արցախից նոր տարածքների օկուպացման գործողությունները, գրավեց Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը՝ գերեվարելով շփման գծում կանգնած 62 հայ զինվորականների։Ինչպես նաև, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհին, որի վերահսկողությունը պետք է ստանձնեին ռուս խաղաղապահները, Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարվել են խաղաղ հայ բնակիչներ։Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել մոտ երկու հարյուր ազգությամբ հայ ռազմագերիների, որոնց թվում են խաղաղ բնակիչներ` ներառյալ կանայք։ Ադրբեջանի բանտերում պահվող տասնյակ հայ ռազմագերիները զրկված են իրենց բնական իրավունքներից, ամբողջովին ոտնահարվում են վերջիններիս միջազգային կոնվենցիաներով երաշխավորվող կյանքի, կրթության, ազատ տեղաշարժի և այլ իրավունքները։ Ադրբեջանի ավտորիտար իշխանությունները հայտարարում են, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ դիվերսանտներ են և պետք է դատվեն Ադրբեջանի օրենքներով։ Մինչդեռ, Հայաստանը հայտարարությունից մի քանի օր հետո ամբողջությամբ կատարել է բոլոր ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորությունները։Ձերդ Գերազանցություն մեծարգո դեսպան,Խնդրում և ակնկալում ենք Ձեր և Ձեր երկրի անմիջական աջակցությունը գերիների՝ հնարավորինս արագ և անվնաս վերադարձի գործում։ Խնդրում ենք ձեռնարկել ձեր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում քայլեր` մարդասիրական այս կարևոր առաքելության իրագործման նպատակով։
Խորհին շնորհակալություն
Հարգանքով՝«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՔՀԶ ՀԿ «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամ /
Restart Foundation for Science and Education«Ռեստարտ Իջևան» hասարակական կազմակերպություն /
Restart Ijevan Scientific-Educational NGO———————————————————————————
Նամակը Ֆրանսիայի Հանրապետության դեսպանինhttps://cutt.ly/Lk3il7p Նամակը Ռուսաստանի Դաշնության դեսպանին https://cutt.ly/Vk3igMl Նամակը Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին https://cutt.ly/wk3iuMy

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման