Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՌԴ-ում առաջարկել են կանխել «բելառուսական սցենարը»՝ Նավալնիի կնոջը թույլ չտալով մասնակցել Պետդումայի ընտրություններին

Բիզնես-պատրիոտիզմի զարգացման ձեռնարկատերերի «Ավանտին» ասոցիացիան  առաջարկել է փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ, որը թույլ չի տա անհատներին `օտարերկրյա գործակալներին և նրանց մերձավոր ազգականներին մասնակցել ՌԴ ցանկացած մակարդակի  ընտրություններին: Այս մասին հայտնում է Meduza.io-ն։ Նամակը, որը ասոցիացիայի նախագահ Ռախման Յանսուկովն ուղղել է Պետդումային ու Դաշնային Խորհրդին, բացատրել է իր դիրքորոշումը Ալեքսեյ Նավալնիի կնոջը 2021 թվականի Պետդումայի ընտրություններին մասնակցել թույլ չտալու ցանկությամբ։ Յուլիա Նավալնին նման ծրագրեր ունենալու մասին չի հայտարարել։ «Ինչպես հայտնի է, հրդեհն ավելի հեշտ է կանխել, քան հանգցնել։  Յուլիա Նավալնիի՝ օտարերկրյա գործակալ Ալեքսեյ Նավանիի կնոջ հնարավոր մասնակցության կանխումը Պետդումայի ընտրություններին, թույլ կտա կանխել բելառուսական սցենարն ու դրական ազդեցություն կունենա մեր երկրում քաղաքական կայունության պահպանման համար»,- ասված է «Ավանտինի» նամակում։ Յանսուկովը Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունից և դատավարությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերը կապել է «Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու» Արևմուտքի փորձերի և «ընտրական գործընթացների վրա ազդելու ցանկության» հետ:  

Տաթև Ֆռանգյան



© factor.am

Spread the love