
ՇՊՀ Նոր Ուսանողական խորհուրդը ջերմորեն շնորհավորում է բոլոր ուսանողներին՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։
Խոնարհվում ենք բոլոր այն ուսանողների, երիտասարդների առաջ, ովքեր անձնվիրաբար կանգնեցին հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործին և բոլոր այն ուսանողների առաջ, ովքեր փառքով նահատակվեցին` հանուն հայրենիքի պաշտպանության։
Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած բոլոր հայորդիների առաջ։
Հավերժ փառք մեր հերոսներին!!!
Սիրելի’ ուսանողներ,
հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը` մենք հորդորում ենք.
Զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք արդեն իսկ լարված և ծանր իրավիճակում կարող են բերել ծայրաստիճան ցավալի հետևանքների։
Մեր՝ ուսանողներիս առաջնային նպատակը պետք է լինի կրթությամբ և գիտությամբ զբաղվելը։ Մեր հայրենիքը շենացնող, ամրացնող, կիրթ, իրավագիտակից, արդարամիտ, ազնիվ և ուժեղ քաղաքացի դառնալը՝ ձևավորելը։ Մեր վիրավոր Հայրենիքը շենացնելը, ստեղծարար և նորարարական կրթությամբ ու գիտությամբ հզորացնելը։ Ժողովրդավարական պետություն կառուցելը։
Շնորհավոր տոնդ սիրելի ուսանող!
Հավերժ փա’ռք մեր բոլոր նահատակված հերոսներին!
Խաղաղություն մեր երկրին!

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության