
Կառավարությունը պատերազմի առաջին օրից մտածել է զինծառայողներին աջակցություն տրամադրելու մասին, այժմ բյուջեի մասով որևէ խնդիր չկա, քանի որ աջակցության համար վերանայվել է բյուջեի բաշխվածությունը, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, փոխանցում է Panorama.am-ը։
«Հիմա մշակման փուլում է սոցիալ-հոգեբանական, վերականգնողական ծրագրի նախագիծը՝ պատերազմում վիրավորված անձանց համար, որը կրկին միջգերատեսչական համագործակցությամբ պետք է քննարկվի։ Դրա նպատակն է ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ աջակցման միջոցառումներ իրականացնել՝ տարբեր, այդ թվում՝ վերականգնողական ծրագրերի մասով»,- ասել է Բաթոյանը։
2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախարարը նշել է, որ հնարավոր է հաշմանդամություն ունեցողներին աջակցելու համար բյուջեի վերանայման անհրաժեշտություն լինի։
Նախարարը հայտնել է, որ 2021 թվականի բյուջեով միջոցներ են հատկացվելու, օրինակ, զինծառայողների պրոթեզավորման համար։
PanARMENIAN.Net

More Stories
«Արվեստի և ժողովրդավարության» Երիտասարդ ստեղծագործողների բաց մրցույթ
ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՎԻԴԵՈՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»