Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ադրբեջանը երրորդ անգամ կոպտորեն խախտեց հրադադարի մասին պայմանավորվածությունը. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ»,- գրել է Պողոսյանը:

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, ժամը 8:45-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ հրետանային կրակ վարելով Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:

https://www.civilnet.am/

Spread the love