
«Մենք հաշտ չենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների էն առաջարկների հետ, որոնք նախկին ԼՂԻՄ-ը շրջափակող ազատագրված 7 շրջանների վերադարձ են ենթադրում։ Լավ ա, որ հաշտ չենք, քանի որ հակառակ դեպքում էսօր մարտերը ոչ թե Ջեբրայիլում, այլ Շուշիի ու Ստեփանակերտի մատույցներում էին ընթանալու։ Բայց արդյո՞ք դրանում մեղավոր են համանախագահող երկրները։ Երբ ժամանակին Հայաստանի դե-ֆակտո ղեկավարները բոլորը միաբերան պնդել են, որ պատրաստ են դրանք վերադարձնել, ապա նրանք ո՞վ են, որ չպետք ա օգտվեն էդ ամենահարմար առիթից։
Բանակցություններում դրանից էլ լավ գործոն ու քննարկման թեմա կարող էին մտածե՞լ։ Բանակցություններում էդ գոտին պետք ա դիտարկվեր որպես Արցախի անվտանգության ապահովման միակ ընդունելի ու ամենակարևոր գործոնը (ենթադրյալ խաղաղապահների փոխարեն)։ Դա միջազգային հարաբերությունների կարգավորման ընդունված գործիք ա։ Փոքր Իսրայելը իր տարածքներն ընդլայնեց, որպեսզի հնարավորություն ունենա պահպանել պաշտպանվելու հնարավորությունը ու դա միջազգայնորեն ճանաչվել ա որպես լեգիտիմ ակտ։ Էսօր արդեն դրան դեմ խոսացողները Իսրայելի դաշնակիցներ են դառնում։ Իսկ մենք դեռ քննարկում ենք՝ տանք, թե չէ։ Իսկ Սերժ Սարգսյանը Փաշինյանին մեղադրում ա, որ իր ճանապարհով չի գնացել»։
Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության