
«Անկեղծ զզվելի են այս շահարկումները ու մայր բուհի թիրախավորումը։
Կներեք էլի, հարգելի՛ ուսանողներ, ԵՊՀ բյուջեի 80%-ը աշխատավարձային ֆոնդ է, որը մոտ 6000 աշխատողի աշխատավարձ է. ավելի պատկերավոր ասած՝ եթե վարձդ փոխանցում ես, օրինակ, Համահայկական հիմնադրամին, գուցե դա քո գումարը չէր, այլ դասախոսիդ աշխատավարձը։
Ինչ վերաբերում է ռեկտորի կողմից արված արտահայտությանը, գոնե ինձ համար նորություն չէ, որ Գևորգյան Գեղամը մերօրյա լավագույն հռետորը չէ, բայց հաստատ պարտավոր ենք այդ մարդու վաստակը հարգել ու կոնտեքստից կտրված տափակաբանություններով չշահարկել։ Իսկ եթե մի քիչ ավելի չոր նայենք, Գևորգյան Գեղամը համալսարանի ռեկտր մոտ ապագայում այլևս չի լինելու ու կարող էր վարձեր էլ չհավաքել, քննություններ էլ չանցկացնել, այդպիսով «լավամարդ» դուրս գալ ու ամբողջ պատասխանատվությունը գցել հաջորդ ռեկտորի վրա։
Եվ վերջում, մի՛ փորձեք պատերազմի անվան տակ ձեր ես-ը առաջ տանել, եղե՛ք ավելի խոհեմ, հասկացե՛ք պահի լրջությունը, մտածե՛ք մեկ քայլ առաջ և մի՛ գործեք մակերեսային հաշվարկներով։ ՄԻ՛ փորձեք պատերազմը դրոշակ դարձնել և խուսափել ձեր պարտականությունները կատարելուց։ Այժմ, առավել քան երբևէ, բոլորս մեր դիրքերում պետք է կատարենք մեր պարտականությունները»։
Վիգեն Խալաթյանի ֆեյսբուքյան էջից

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման