
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1694-ով՝ ընդհանուր կազմելով 64694: Նախօրեին կատարվել է 4096 թեստավորում (ընդհանուր՝ 348 149): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 14 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 1081 է:
Առողջացել է ևս 179 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 48 104-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 15 193 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 316 է։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման