Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Ղարաբաղի մասին

«ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Ղարաբաղի մասին
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ հստակեցվում է, թե ինչ է պետք անել այս պահին:
Ցավ հայտնելով հոկտեմբերի 10-ին ստորագրված հրադադարի ռեժիմի չգործելու հարցում, Բայդենը քննադատում է Թրամփին եւ պետքարտուղար Պոմպեոյին, մինչ այս պահը երկրների ղեկավարների հետ անգամ հեռախոսազրույց չունենալու մեջ: Նշում, որ դիվանագիտությունը Ռուսաստանի վրա թողնելու փոխարեն, եվրոպացի գործընկերների հետ ամենաբարձր մակարդակում ԱՄՆ-ն պետք է ակտիվորեն ներգրավվի հակամարտության դե-էսկալացիան ապահովելու նպատակով:
Բայդենի պնդմամբ, Վաշինգտոնն այս պահին պետք է անի հետեւյալ քայլերը.


✔ Ադբեջանին բացատրել, որ չի հանդուրժվելու հակամարտության ռազմական լուծումը
✔ Հայաստանի համար հստակեցնել, որ ԼՂՀ-ի շրջակա տարածքները չեն կարող անվերջ օկուպացված մնալ
✔ Ապահովել հրադադար, որից հետո անհապաղ վերսկսել տեւական լուծման հասնելու նպատակով վստահելի (իրական) բանակցային գործընթացը
✔Դադարեցնել փաղաքշական վերբերմունք` գգվանքը Անկարայի հետ
✔Թուրքիան եւ Իրանը դուրս պահելով հակամարտությունից
Բայդենի բնութագրմամբ, Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն ու ռազմատենչ հայտարարություններն անպատասխանատու վարքագիծ է:
Հ.Գ. Նախագահ դառնալու պարագայում այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականություն Ղարաբաղի հարցում:
Ընտրություններին մնացել է 17 օր…»

Արսեն Խառատյանի Ֆեյսբուքյան էջից

Spread the love