Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ստորեւ տեսեք Գյումրու քաղաքապետի եւ ավագանու ուղերձը՝ ուղղված Գյումրու գործընկերներ (քույր) քաղաքներին. Լևոն Բարսեղյան

Հարգելի հայություն,

Ստորեւ տեսեք Գյումրու քաղաքապետի եւ ավագանու ուղերձը՝ ուղղված Գյումրու գործընկերներ (քույր) քաղաքներին՝ Ալեքսանդրիա, ԱՄՆ, Ալեքսանդրիա, Եգիպտոս, Սալոնիկ, Հունաստան, Պլովդիվ, Բուլղարիա, Օզասկու, Բրազիլիա, Կրեթեյ, Ֆրանսիա, Մոզդոկ, Ռուսաստան-Հս Օսիա, Նարդո, Իտալիա, Աշֆիլդ, Մեծ Բրիտանիա, Քութայիս, Վրաստան, Ուլյանովսկ, Ռուսաստան, Տարտու, Էստոնիա, Պիտեշտ, Ռումինիա, Սիան, Չինաստան, Կորդովա, Արգենտինա, Բելաստոկ, Լեհաստան, Չադիր-Լունգա, Մոլդովա, Դոմոդեդովո, ՌԴ, Գլենդել, ԱՄՆ, անգլերեն, ապա հայերեն: Հնարավորության դեպքում քաղվածաբար կամ ամբողջությամբ թարգմանեք տարածեք ձեր համայնքներում, միջավայրում, եւ խմբերում, որտեղ ապրում եք: Հիշեցնում եմ, որ շուտով քաղաքապետի անունից այս ուղերձը կուղարկվի անվանական բոլոր գործընկեր քաղաքների քաղաքապետերին եւ կունենանք իրենց լեզուներով տարբերակները:

Հայերենը«Գյումրի քաղաքի ավագանու եւ քաղաքապետըի դիմումը Գյումրու գործընկեր/քույր քաղաքների ղեկավարներին եւ քաղաքային խորհուրդներին

Հարգելի տիկին/պարոն քաղաքապետ եւ քաղաքային խորհուրդ2020 թ. սեպտեմբերի 27-ին,

ադրբեջանական զինված ուժերը, իրականացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տասնամյակից ավելի հնչեցրած սպառնալիքները, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը լուծելու է բռնի ուժով եւ պատերազմի միջոցով, անտեսելով միջազգային առաջադեմ հանրության, Արցախի/Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա համանախագահների վճռական պնդումները, թե այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, եւ հորդորները, որ խնդիրը հարկավոր է կարգավորել բանակցությունների միջոցով, կիրառելով ահռելի, աննախադեպ եւ բազմազան զինուժ, ռազմական տեխնիկա, հրետանի, օդուժ, հրթիռային կայանքներ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության վրա, սկսելով տարածաշրջանում 21-րդ դարի ամենածանր պատերազմը: Արդեն գրեթե 2 շաբաթ ձգվող այս ծանր պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները Արցախի խաղաղ բնակչության, բնակավայրերի եւ հատկապես մայրաքաղաքի դեմ կիրառել են ծանր ռմբակոծություններ, հրթիռակոծություններ, օդային հարվածներ ինչպես ռազմական օդանավերից, այնպես էլ թռչող, ռմբահարող եւ ինքնասպան անօդաչու սարքերից: Ադրբեջանը թիրախավորել է այնպիսի քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսք են մշակույթի տները, համայնքապետարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները եւ այլն: Արդյունքում Արցախում այդ ռմբահարումների հետեւանքով զոհվել է 20 եւ վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, այդ թվում մի քանի տեղացի եւ օտարերկրացի լրագրող, մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ոչ ռազմական նշանակության ավելի քան 4800 շենք եւ շինություն: Խաղաղ բնակչության դեմ հարվածները զուգորդվել են 100-ից ավելի երկրներում արգելված կասետային ռումբերի եւ հրթիռների կիրառմամբ: Արցախի Հանրապետությունը հայտնվել է մարդասիրական աղետի մեջ: Ադրբեջանը այս պատերազմում ռմբահարել եւ հրթիռահարել է նաեւ Արցախի Հանրապետությանը սահմանակից Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանների գյուղերն ու բնակավայրերը, որոնց արդյունքում նույնպես կա մեկ զոհ, վիրավորներ եւ ավերածություններ: Բավարար ապացույցներ կան այն բանի, որ Ադրբեջանի այս հարձակումը կազմակերպվել է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ եւ պատերազմը մղվում է թուրքական ռազմական մասնագետների, դիվանագիտական կորպուսի եւ օդուժի խիստ ակտիվ մասնակցությամբ: Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ, Սիրիայի իշխանությունները հաստատել են, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից հարյուրավոր ահաբեկիչ գրոհային վարձկաններ է հավաքագրել եւ ուղարկել Ադրբեջան՝ ի լրումն Ադրբեջանի զինուժի: Այդպիսով մի շարք երկրներում ռազմական եւ այլ ագրեսիվ միջամտություններով չբավարարված, անցած դարասկզբին Հայոց Ցեղասպանություն իրականացրած Թուրքիան այժմ էլ մեր տարածաշրջան է ներմուծել միջազգային ահաբեկչություն, ինչը սպառնում է ոչ միայն Հայաստանին եւ Արցախին, այլեւ հարեւան մյուս երկրներին՝ Վրաստանին, Ռուսաստանին, Իրանին, ինչպես նաեւ Ադրբեջանում ապրող բազմազգ ժողովրդուրներին երկարաժամկետ եւ ծանր ռիսկերով: Հարգելի գործընկերներ, դիմում ենք ձեզ, խնդրանքով՝ ի գիտություն ընդունել այս հաղորդումը, դատապարտել Արցախի հանրապետության նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան եւ էթնիկ զտման քաղաքականությունը, հանուն մեր գործընկերային հարաբերությունների եւ տեւական խաղաղության հաստատման խնդրում ենք՝ դիմել ձեր պետական իշխանություններին, փոխանցելով մեր մտահոգությունները, կոչ անելով՝ ներդնել բոլոր հնարավոր դիվանագիտական եւ մարդասիրական ջանքերը՝ զսպելու ադրբեջանի սանձազերծած այս պատերազմը եւ այդպիսով օգնել հնարավորինս արագ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում։

09 հոկտեմբերի, 2020 թ. Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյան Գյումրու ավագանի »

eng

«The statement-letter of the Gyumri Community Council and Mayor to the heads and City Councils of Gyumri partner cities

Dear Mr. / Mrs. Mayor of the city,

city council members,Carrying out the threats voiced by Azerbaijani President Ilham Aliyev for more than a decade that the Nagorno-Karabakh conflict will be resolved through the use of force and war; ignoring the strong claims of the progressive international community, Nagorno-Karabakh (Artsakh) conflict resolution mediator OSCE Minsk Group and its co-chairs that there is no military solution to the conflict and calls for a negotiated settlement, the Azerbaijani Armed Forces attacked the Nagorno-Karabakh (Artsakh) Republic on September 27, 2020, using unprecedented and diverse arms and ammunition, military equipment, artillery, air force, missile systems thus starting the fiercest war in the region in the 21st century. During this extremely difficult war that has been going on for almost 2 weeks now, the Azerbaijani authorities have used rocket attacks, heavy bombings, air strikes from military planes, bombing and suicide drones against the peaceful population of Artsakh, civilian settlements and particularly the capital city Stepanakert. Azerbaijan has targeted civic infrastructures such as cultural institutions, municipalities, kindergartens, schools, hospitals, churches, etc. As a result of the bombings in Artsakh 20 civilians were killed and 93 were wounded, including several local and foreign journalists; more than 4,800 non-military buildings and structures were partially or completely destroyed. Attacks on civilians have been accompanied by the use of cluster bombs and missiles banned in more than 100 countries. The Republic of Artsakh is in a humanitarian catastrophe.In this war, Azerbaijan also bombed and shelled villages and settlements in the eastern side of the Republic of Armenia bordering the Artsakh Republic, as a result of which there is also one dead, many wounded and destruction.There is sufficient evidence that this attack by Azerbaijan was organized with the Turkish military-political leadership and the war is being waged with the active participation of Turkish military specialists, the diplomatic corps and the air force. Authorities in France, Russia, the United States and Syria have confirmed that Turkey has recruited hundreds of terrorist mercenaries from northern Syria and sent them to Azerbaijan as replenishment to Azerbaijani forces. Dissatisfied with military and other aggressive interventions in a number of countries, Turkey, which committed the Armenian Genocide at the beginning of the last century, has now introduced international terrorism to our region, threatening not only Armenia and Artsakh, but also other neighboring countries – Georgia, Russia, Iran, as well as diverse peoples living in Azerbaijan with long-term and severe risks.Dear colleagues, we ask you to take note of this report and condemn the Azerbaijani-Turkish aggression toward the Republic of Artsakh and the policy of ethnic cleansing for the sake of our partnership and lasting peace. We ask you to call on your state authorities, convey our concerns and call on making all possible diplomatic and humanitarian efforts to restrain this war unleashed by Azerbaijan thus help restore peace in the region as soon as possible.

October 9, 2020S. Balasanyan, Gyumri City MayorGyumri Community Council»

Գրառումը Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Spread the love