
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիային ու Ադրբեջանին անվտանգության ոլորտում ԱՄՆ իշխանությունների աջակցության տրամադրման հարցին:
«Թուրքիան և Ադրբեջանն ապացուցել են իրենց անվստահելիությունը և այլևս չպետք է Միացյալ Նահանգներից օգնություն ստանան անվտանգության ոլորտում։ Ուրախ եմ, որ իմ շատ գործընկերներ համակարծիք են այս հարցում: Հուսով եմ, որ սա երկարատև ազդեցություն կունենա Միացյալ Նահանգների՝ օգնության տրամադրման քաղաքականության վրա»,- հայտնել է Ֆրենկ Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում:

https://www.1lurer.am/

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության