Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Թրյուդո․ ԱԳՆ-ն հետաքննում է Կանադայի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործումը

PARIS, FRANCE - NOVEMBER 29: Canadian Prime minister, Justin Trudeau makes a statement during a press conference next to French President Francois Hollande at the Elysee Presidential Palace on November 29, 2015 in Paris, France. France will host climate change conference COP21 in Paris from November 30 to December 11, 2015. (Photo by Chesnot/Getty Images)

PanARMENIAN.Net – Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, հայտարարել է, որ իր երկրի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործման հարցով ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել։

Կանադայում արգելվում է զենքի և զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

«Չափազանց մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակով: Մենք պետք է տեսնենք ռազմական գործողությունների լիցքաթափումը, պետք է տեսնենք երկխոսության և բանակցությունների վերսկսում»,-ասել է նա, տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանատունը:

Թրյուդոն ասել է, որ աշխատում են միջազգային գործընկերների իրավիճակը կարգավորելու համար: «Կանադայի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործման տեղեկության հետ կապված հայտնեմ, որ ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Անհրաժեշտ է, որ մարդու իրավունքները չոտնահարելու Կանադայի ակնկալիքները մշտապես հարգվեն»,-ասել է նա: Կանադայի արտաքին գործերի նախարարհը Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը իր հերթին հայտարարել է, որ, եթե պարզվի մարդու իրավունքների խախտումներ են գրանցվել, Թուրքիա զենքի արտահանման էմբարգո կհայտարարվի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

https://www.panarmenian.net/

Spread the love