
Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝
Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:
Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար:
Նյութը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման