
ՀՀ վարչապետի որոշմամբ, Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:
Որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ սեպտեմբերի 24-ին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել մայիսի 14-ին: Նա Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսին։
Ազատման դիմումը պատճառաբանելով՝ Գոգյանը մասնավորապես նշել էր, որ կրթության եւ գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, եւ ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Նրա դիմումը վարչապետն ամիսներ շարունակ չէր ստորագրում՝ ակնհայտորեն խնդրի էությունն ուսումնասիրելու եւ հետո եզրակացություն անելու նկատառումով:
Ի դեպ, վերջին ամիսներին կոնֆլիկտ էր առաջացել նաեւ Գոգյանի ու կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի միջեւ: Հետաքրքիր զուգադիպությամբ Թամրազյանը եւս այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
https://www.armtimes.com/

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման