Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

€30 մլն ԵՄ-ից Հայաստանինին՝ Covid-19-ի դեմ պայքարի համար

Եվրոպական միությունը Հայաստանի կառավարությանը կորոնավիրուսի համավարակին դիմակայելու համար €30 մլն կտրամադրի։

Կառավարության նիստում հավանության է արժանացել ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև ֆինանսական համաձայնագրի ստորագրումը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ բյուջետային աջակցության 80 տոկոսը՝ €24 մլն-ը, տրամադրվելու է միանվագ՝ համաձայնագրի ստորագրումից հետո, առանց որևէ նախապայմանի։

Մյուս €6 մլն-ը տրամադրվելու է համաձայանգրի հատուկ նախապայմաններում սահմանաված նպատակների ապահովման համար։

«Սա բացառիկ ծրագիր է՝ ուղղված Կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներին»,- հայտարարել է փախվարչապետը։

Կորոնավիրուսի համավարակի սկզբից ՀՀ-ն 25 միջոցառում է իրականացնում՝ վարակի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացման համար։

https://panarmenian.net/

Spread the love