Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հետաքրքիր տեղեկություն հետաքրքիր հարթակի մասին

Հետաքրքիր տեղեկություն հետաքրքիր հարթակի մասին

❗️G I V E R ❗️
Ի՞նչ է այն
Giver-ը հարթակ է, որտեղ կարող եք նվիրել։ Կայքի հիմնական նպատակն է զարգացնել նվիրելու մշակույթը։ Հարթակը միտված է նվիրելու միջոցով ստեղծել օգտակարություն աշխարհի մարդկության համար, ինչպես նաև հանդիսանալ կապող օղակ նվիրողների և նվեր ստացողների միջև։ Այստեղ կարելի է նվիրել նոր, ինչպես նաև վերաօգտագործվող իրեր, որոնք կարող են պիտանի լինել մեկ այլ օգտատիրոջ։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր օգտատեր կարող է դիմել մեկ այլ օգտատիրոջ կողմից նվիրվող որևիցե ապրանքի համար։ Նվերի փոխանակման ընթացքն իրականանում է միայն նվիրողի և նվերի հասցեատիրոջ միջև։
🛑 Կայքում արգելված է առևտուրն ու փոխանակումը․
🛑 Կայքից օգտվելն անվճար է բոլոր օգտատերերի համար։
📍 Առավել մանրամասների համար այցելեք կայք

✅ Կայքի հղումը՝ https://bit.ly/3hJ67EU

Spread the love