Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Արթուր Չարչօղլյանը ՇՊՀ ապօրինի ՈՒԽ-ի անդամներին ստիպում է, որ իրենք իրենց անձնական էջերով տարածեն Ռուբեն Մխիթարյանի մանիպուլյատիվ բնույթի տեսանյութերը

Armenia TV-ի նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի մանիպուլյատիվ ֆեյք նյուզի տարածումը և ՇՊՀ-ի ապօրինի Ուսանողական խորհուրդը վերահսկող վարչական աշխատող, իր հաստիքին չհամապասխանող Արթուր Չարչօղլյանի կապը․

Արդեն երկար ժամանակ է ինչ ուզում ենք անդրադառնալ այս թեմային, բայց ժամանակը հիմա է եկել։

Տվյալ վարչական աշխատողը Շիրակի պետական համալսարանի ապօրինի ՈՒԽ-ի անդամներին ուղիղ ստիպում է, որպեսզի իրենք իրենց անձնական էջերով և այլ հնարավոր ձևերով տարածեն Ռուբեն Մխիթարյանի մանիպուլյատիվ բնույթի տեսանյութերը։ Եթե չեն տարածում կամ իզոլացվում են այդ ապօրինի ՈՒԽ-ից կամ հեռացվում են ընդհանրապես կամ էլ թիրախավորվում են ու ենթարկվում բուլլինգի և գազլայթինգի։

Այդ ապօրինի ՈՒԽ-ից շատ ուսանողներ մեզ արդեն երկար ժամանակ ահազանգում են այս մասին։

Սա հեղափոխությունից հետո, բարձրագույն ուսումնական հաստատությունում բացարձակ խայտառակ և անթույլատրելի երևույթ է, որի վրա հրավիրում ենք իրավապահ և պատկան մարմինների ուշադրությունը։

Բուհերը պետք է զտվեն և ազատագրվեն, այլընտրանք չկա։
Տեր կանգնե՛ք հեղափոխությանը!

—————

Արդեն մեկ տարի ու կես, մենք՝ ՇՊՀ ուսանողներս, պայքարում ենք ՇՊՀ-ում ապօրինի և անօրինական գործունեություն ծավալող Ուսանողական խորհրդի դեմ, որը վերահսկվում է այդ վարչական աշխատողի կողմից։ Բայց այդուամենայնիվ մեր համար սկզբունքային է բոլոր ուսանողների կամքի ազատ արտահայտումը, ակադեմիական ազատությունները, արդարության հաստատումը ուսանողության շրջանում և ՇՊՀ-ում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, անկախ նրանից ուսանողները որ խմբից են, ապօրինի ՈՒԽ-ից թե այլ տեղից։

—————

Կոչ ենք անում այդ ապօրինի ՈՒԽ-ի բոլոր անդամներին, հեռու պահել ուսանողական հարցերից Արթուր Չարչօղլյան վարչական աշխատողին և միանալ լեգիտիմ, արդարության և ժողովրդավարության սկզբունքներով ձևավորվող ՇՊՀ-ի ՆՈՐ ՈՒսանողական խորհրդին։

Հարգանքով՝

ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ նախաձեռնող ուսանողների խումբ

#Արժանապատվության_համար#Ազատ_անկախ_ուսանող#ShSU_Restart#ՇՊՀ_ՆՈՐ_ՈՒԽ#Արժանապատիվ_քաղաքացի

Spread the love