
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սկսել է զբաղվել օգոստոսի 22-ին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գործով:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ այժմ իրենք երկխոսությունների մեջ են Հայաստաննի և Ադրբեջանի իշխանությունների հետ։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականացվելու է ծառայողական քննություն՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն «ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար»:
Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է։
Ադրբեջանական կայքերը տեսանյութ են հրապարակել հայ սպայի՝ իրենց կողմում հայտնվելու մասին։
Գեղեցիկ Ոսկանյան

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման