
«Հայաստանում կրթության կարևորագույն խնդիրներից է ոչ միայն կրթության որակը, այլ նաև կրթության ոչ շարունակականությունը։ Միջին հմտության մասնագետների պակասի պատճառով որակյալ կադրերը սկսում են զբաղվել միջին խնդիրներով և իսկապես լուրջ հարցերով զբաղվելու ամբիցիա չի ձևավորվում։ Այդ հարցը շատ ակնառու է ՏՏ ոլորտում։ Տաղանդավոր երիտասարդները շատ արագ դառնում են թիմի ղեկավար, հագեցնում ամբիցիաներն ու ֆինանսական պահանջները և ․․․ սկսում լճանալ։
Որակյալ բարձրագույն կրթությունը կհանգեցնի միջին որակի մասնագետների քանակի կտրուկ աճի ու տաղանդավորները ջանքեր կգործադրեն, որ դառնան լավագույնը ու արդյունքում ոլորտի առջև կբացվեն նոր հորիզոններ։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց աութսորսից պրոդուկտ անցում կատարելու համար կարևոր է միջին որակի կադրերի քանակի ավելացում։
Այսպիսի խառը մտքեր»։
Սմբատ Գոգյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության